Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բողոքարկել անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքները
Եթե անձը համաձայն չէ հաշմանդամության ֆունկցիոնալության գնահատման հետ, ապա հնարավորություն ունի բողոքարկել գնահատումը՝ ներկայացնելով համապատասխան դիմումն ու պահանջվող փաստաթղթերը։
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Ֆունկցիոնալության գնահատման արդյունքները բողոքարկելու համար անհրաժեշտ է՝
- այցելել e-disability.am,
- սեղմել «Դիմում» կոճակը,
- ընտրել «Վերագնահատում» բաժինը,
- ընտրել «Գնահատող հանձնաժողովի կողմից որոշված ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի բողոքարկում»,
- լրացնել անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։
Դիմումին հաջորդող քայլերի մասին դիմումատուն ծանուցվում է ՝ ըստ ընտրված ծանուցման եղանակի՝ առձեռն, փոստով, էլ․փոստով։
Ներկայացվող պահանջները
Ֆունկցիոնալության գնահատումը բողոքարկելու համար պետք է ունենալ անհրաժեշտ հիմքեր․ օրինակ՝ որոշում՝ տրված բժշկական հաստատության կողմից։
Պահանջվող փաստաթղթերը
Ֆունկցիոնալության գնահատման դիմեու համար անհրաժեշտ է ունենալ ՀԾՀ` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք։
Տրամադրման ժամկետը և կարգը
- Դիմումն ուղարկվում է մշակող մասնագետին, որն էլ իր հերթին բողոքարկման հայտնը ներկայացնում է ձևավորված հանձնաժողովին։
- Դիմումի հաստատման կամ մերժման մասին դիմումատուն ծանուցվում է մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ ըստ ընտրված ծանուցման եղանակի՝ առձեռն, փոստով, էլ․փոստով։
Հղում օրենսդրությանը
«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83