ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Լիցենզիա ստանալու հայտ - Խաղատների կազմակերպում

Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղերի գործունեություն կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպությունները` լիազոր մարմնի կողմից տրված համապատասխան լիցենզիայի հիման վրա:
Դու կուղղորդվես թվային նույնականացման «ԵսԵմ» հարթակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
15 - 20 րոպե
Ծառայության արժեքը
35.000.000 - 5.500.000.000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
23* աշխատանքային օրվա ընթացքում

Ինչպես դիմել

Շահումներով խաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար հայտատուն լիազոր մարմին պետք է ներկայացնի լիցենզիա ստանալու հայտ, որին կից տրամադրի անհրաժեշտ փաստաթղթերը: Շահումով խաղի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ:
Լիցենզիա ստանալու մասին հայտերը և դրանց կից փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթեր

Լիցենզիա ստանալու մասին հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`
  • պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը խաղասրահի տարածքում համակարգը դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին,
  • Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),
  • Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ,
  • շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար օգտագործվող ծրագրերի 27000 շարքի միջազգային և անկախ ԻՍՕ/ԻԷԿ չափորոշիչներին համապատասխանության սերտիֆիկատների պատճենները,
  • շահումով խաղի, խաղատան կազմակերպման դեպքում շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N 4 ձևի (ընդ որում, N 4 ձևում նշված շահումով խաղերի մասին վեց տվյալներից առնվազն չորս տվյալները պետք է լրացված լինեն:),
  • Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրված հայտատուի հարկերի և վճարների գծով պարտավորությունների մասին տեղեկանք` վերջին հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ,
  • շահումով` խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից,
  • անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
  • հայտարարագիր՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածով կիրառվող պահանջների համապատասխանության վերաբերյալ՝ համաձայն N 6 ձևի:

Պետական տուրք

Յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի գործունեություն իրականացնելու համար գանձվում է պետական տուրք հետևյալ դրույքաչափերով՝
  • Ծաղկաձոր քաղաքում` տարեկան 180.000.000 ՀՀ դրամ (գանձապետական հաշվեհամարը՝ 900005061149),
  • Սևան քաղաքում` տարեկան 150.000.000 ՀՀ դրամ (գանձապետական հաշվեհամարը՝ 900005061156),
  • Ջերմուկ քաղաքում` տարեկան 100.000.000 ՀՀ դրամ (գանձապետական հաշվեհամարը՝ 900005061164),
  • Մեղրի քաղաքում` տարեկան 35.000.000 ՀՀ դրամ (գանձապետական հաշվեհամարը՝ 900005061172),
  • այլ վայրում` տարեկան 5.500.000.000 ՀՀ դրամ (գանձապետական հաշվեհամարը՝ 900005061180):

Իրավական ակտեր

  • «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
  • «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության 2004 թվականի հուլիսի 29-ի N1164-Ն որոշում
  • ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N1283-Ն որոշում

Ի գիտություն

Եթե նույն կազմակերպությունը նախատեսում է շահումով խաղերի կազմակերպման մեկից ավելի գործունեություն իրականացնել մեկ շինության ներսի տարբեր առանձնացված տարածքներում, և շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքներն ունեն հաճախորդի մուտքի համար նախատեսված (կահավորված, ձևավորված) մեկ ընդհանուր մուտք կամ իրար անմիջապես հարակից են, ապա շահումով խաղերի կազմակերպման այդ տարածքները դիտվում են որպես մեկ խաղասրահ:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր