ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ հիմնադրամի պետական գրանցում

Հիմնադրամի պետական գրանցումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
15 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել հիմնադրամի հիմնադիրը, գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`

  • դիմում,
  • իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադրի (հիմնադիրների) որոշում,
  • իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կողմից,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն,
  • իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:
     

Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա, ի հավելումն նախատեսված փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Սույն մասում նշված տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է:
 
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:
 
Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, նախատեսված փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:
 
Եթե հիմնադրամի անվանման մեջ օգտագործված է հանրահայտ ֆիզիկական անձի անունը, ապա պետք է ներկայացվի այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնությունը: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:


Վճարման չափը և կարգը

Պետական տուրքը հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,

ՀՀ պետական բյուջեի հաշվեհամար՝ 
900005160727
Վճարման չափ՝ 10,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Հիմնադրամի պետական գրանցման համար
 

Փոփոխությունը հնարավոր է գրանցել ավելի սեղմ ժամկետներում՝ վճարելով սահմանված գումարները՝ 

  • 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 60,000 ՀՀ դրամ, 
  • 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 40,000 ՀՀ դրամ, 
  • 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30,000 ՀՀ դրամ։


Արտաբյուջետային հաշվեհամար
՝ 900013194049

Նպատակ՝ 1, 3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար։


Տրամադրման ժամկետը և կարգը

Հիմնադրամի պետական գրանցումը կատարվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում (առանձին դեպքերում՝ 1,3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում)։ 
Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գործակալության կողմից գրանցամատյանում գրառելու պահից:


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
  • ՀՀ կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշում
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր