ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կենսաթոշակ

Դիմել կենսաթոշակի 12% հետվճարի ծրագրին

Կենսաթոշակի 12% հետվճարը պետական աջակցության ծրագիր է, ըստ որի՝ եթե կենսաթոշակառուն բացառապես ՀՀ տարածքում կատարում է անկանխիկ վճարումներ, ապա ամսական կտրվածքով ստանում է հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 12%-ի չափով (առավելագույնը 6,000 ՀՀ դրամ):

Կենսաթոշակառուն ցանկացած պահի կարող է փոխել այն բանկը, որի միջոցով ցանկանում է ստանալ իր կենսաթոշակը։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիները
Դիմելու տևողությունը
5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
10 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

12% հետվճարի ծրագրին դիմելու կամ տարիքային կենսաթոշակը վճարող բանկը փոխելու համար անհրաժեշտ է․

  • գրանցվել կայքում՝ լրացնելով պահանջվող տվյալները,

  • այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,

  • ընտրել «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության վերահաշվարկի դիմում» դաշտը,

  • լրացնել դիմումատուի տվյալները,

  • ընտրել բանկը,
  • պահպանել դիմումը։

Ներկայացվող պահանջները

12% հետվճար կարող են ստանալ միայն ՀՀ քաղաքացի կենսաթոշակառուները, որոնք իրենց կենսաթոշակը ստանում են ծրագրի գործընկեր բանկերի միջոցով։

12% հետվճարի ծրագրին մասնակցում են հետևյալ բանկերը՝

  • «Ակբա բանկ» ԲԲԸ
  • «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ
  • «ԱյԴի բանկ» ՓԲԸ  
  • «Արարատբանկ» ԲԲԸ
  • «Արդշինբանկ» ՓԲԸ
  • «Արցախ բանկ» ՓԲԸ
  • «Էվոկաբանկ» ՓԲԸ
  • «Ինեկոբանկ» ՓԲԸ
  • «Կոնվերս բանկ» ՓԲԸ
  • «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ
  • «Յունիբանկ» ԲԲԸ

Ուշադրություն
Հետվճարը չի գործում կոմունալ վճարումների (գազի, էլեկտրաէներգիայի, խմելու ջրի, ֆիքսված և բջջային հեռախոսի մատակարարման) դեպքում։

12% հետվճարի ծրագիրը չի գործում անկախիկ եղանակով վարկը մարելիս կամ առցանց գնումներ կատարելիս։


Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումը ուղարկելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն կստանա SMS  հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։ Դիմումի հաստատման դեպքում 12% հետվճարը ամեն ամիս կփոխանցվի թոշակառուի բանկային հաշվեհամարին։

Հղում օրենսդրությանը

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր