Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին
Ծրագրի շրջանակներում մրցույթով ընտրված կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից տրամադրվում է տարեկան 100 միլիոն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն:
Ծրագրի մասին
Երիտասարդ գիտնականներին աջակցության ծրագրի շրջանակում կարող է տրամադրվել մինչև 100 միլիոն ՀՀ դրամի չափով ֆինանսական աջակցություն՝ հետևյալ ուղղություններով.
- երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրեր,
- գիտական միջոցառումների կազմակերպում,
- գիտական դրամաշնորհների տրամադրում,
- գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,
- օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,
- գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:
Ներկայացվող պահանջները
Ծրագրերին դիմելու անհրաժետ է լինել գիտահետազոտական աշխատանք կատարող գիտնական, որը՝
- ՀՀ քաղաքացի է կամ առնվազն մեկ տարի մշտապես բնակվում է ՀՀ-ում,
- հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը նրա 36 տարին չի լրացել (դիմողի՝ երեխա ունենալու հանագմանքից կախված տարիքային շեմը ենթակա է վերանայման․յուրաքանչյուր երեխայի համար տրվում է լրացուցիչ 1 տարի, իսկ ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած տղամարդկիկ կարող են դիմել մինչեւ 38 տարեկանը ներառյալ):
Պահանջվող փաստաթղթերը
Աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
- անձնագիր կամ նույնանանացման քարտ,
- գիտական գործունեության վերաբերյալ տեղեկանքներ՝ կախված մրցույթի պահանջներից:
Օգտակար հղումներ
Ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթների հայտերի ընդունման մասին հայտարարությունը և դիմելու կարգը հրապարակվում են «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիր» ֆեյսբուքյան էջում:
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43