ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ֆինանսներ և հարկեր

Դիմել հիպոթեքային վարկի գծով վճարված եկամտային հարկի վերադարձի համար

Հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերած քաղաքացիները եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումները ներկայացնում են յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ՝ բացառապես էլեկտրոնային եղանակով։

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Էլեկտրոնային եղանակով եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացնելու համար նախ անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ»-ում։


Գրանցվելու համար կա 2 տարբերակ՝ ֆիզիկապես և առցանց։ 


Ֆիզիկապես գրանցվելու համար անհրաժեշտ է՝ 

  • ներկայանալ հարկ վճարողների սպասարկման ցանկացած բաժին,

  • ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ կամ տեղեկանք` դրա բացակայության վերաբերյալ,

  • նշել էլեկտրոնային փոստի հասցե, որին ուղարկվելու է հղում՝ «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» մուտք գործելու համար։ 


Առցանց գրանցվելու համար անհրաժեշտ է՝

  • ունենալ էլեկտրոնային ստորագրություն,

  • գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ»-ում,

  • լրացնել պահանջվող անձնական տվյալները (անհրաժեշտ է լրացնել ՊԱՐՏԱԴԻՐ հայերեն)

  • ներբեռնել լրացված հայտը,

  • էլեկտրոնային եղանակով ստորագրել այն, 

  • ստորագրված հայտը վերբեռնել համակարգ,

  • գրանցվելուց հետո անցնել էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղումով,

  • լրացնել ՀԾՀ-ն, ստեղծել օգտվողի անուն ու գաղտնաբառ և գրանցվել։


Գրանցվելուց հետո եկամտային հարկի վերադարձի դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝

  • մուտք գործել անձնական տվյալներով ստեղծված էջը,

  • «Եկամտային հարկի վերադարձի դիմումների գրանցամատյան»-ում ստեղծել նոր դիմում,

  • Էլեկտրոնային դիմումում լրացնել հեռախոսահամարը, հաշվետու այն ժամանակահատվածը, որի համար դիմում է ներկայացվում, և գործող բանկային հաշվեհամարը, որին փոխանցվելու է գումարը,

  • պարտադիր նշել «Բանկային հաշվեհամարի ստուգման համաձայնություն տալու» դաշտը:

  • սեղմել «Հանձնել ՊԵԿ կոճակը»։


Անհրաժեշտ է հիշել, որ եկամտային հարկի գումարները վերադարձվում են 3 ամիսը մեկ անգամ՝ սահմանված ընթացակարգով։

Միևնույն հիպոթեքային վարկի շրջանակներում եկամտային հարկի վերադարձից կարող է օգտվել տվյալ ընտանիքի միաժամանակ 5 անդամ, ովքեր պետք է լինեն բնակարանի համասեփականատեր։

Էլեկտրոնային հարթակի միջոցով եկամտային հարկի վերադարձի գումարները կվերադարձվեն 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Սովորաբար դա տևում է մի քանի ժամ։ 

Ուշադրություն
Համակարգում «Եկամտային հարկը վճարված չէ» հաղորդագրությունը նշանակում է, որ գործատուն դեռ չի ներկայացրել և չի վճարել անհրաժեշտ հարկերը հարկային մարմնին։ Անհրաժեշտ է մի փոքր սպասել, մինչև գումարը կփոխանցվի հաշվեհամարին։

 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր