Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Վերականգնել կամ փոխանակել հատուկ անձնագիրը արտասահմանում
ՀՀ հատուկ անձնագիրը փոխանակվում է կորցված, ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքերում։
Արտասահմանում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Հատուկ անձնագիրը փոխանակվում է՝
- ժամկետանց լինելու դեպքում,
- օգտագործման համար ոչ պիտանի լինելու դեպքում,
- կորցված լինելու դեպքում։
Պահանջվող փաստաթղթերը
Անհրաժեշտ է համապատասխան ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին ուղղված նամակ՝ ՀՀ նոր հատուկ անձնագիր ստանալու խնդրանքով,
-
ազգային անձնագրի` նկարով, անձնական և վավերականության տվյալներով էջերի լուսապատճենները,
-
35x45մմ չափսի 2 լուսանկար,
-
կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի հատուկ անձնագրի լուսապատճենը (առկայության դեպքում),
-
պետական տուրքի վճարման անդորրագիրը։
Վճարման չափը և կարգը
Երկարաձգելու, օգտագործման համար ոչ պիտանի հատուկ անձնագիրը փոխանակելու դեպքերում նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է անվճար։
Կորցնելու դեպքում հատուկ անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 75,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է 1 ամսվա ընթացքում։
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, որտեղ անձը դիմել է հատուկ անձնագիրը փոխանակելու համար։
Ուշադրություն
Նոր հատուկ անձնագիրը տրամադրվում է նույն վավերականության ժամկետով, ինչ եղել է կորցված կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիրը։
Հղում օրենսդրությանը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11