ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի առանձնացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառում

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի առանձնացման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
մինչև 12,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը


Առանձնացման միջոցով վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
 
  • Դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • վերակազմակերպման մասին իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
  • կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

Առանձնացման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
 
  • Դիմում,

որը պետք է պարունակի`

  • հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
  • միաձուլվող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
  • իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
  • առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
 

Վճարման չափը և կարգը

Պետական տուրքը հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,


Պետական տուրքի չափը՝ ըստ կազմակերպության ձևի՝ 

  • 10,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 12,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 5,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 10,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպմման արդյունքում ստեղծվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 5,000 ՀՀ դրամ՝ վերակազմակերպվող հիմնարկի համար
  • 10,000 ՀՀ դրամ՝ վերակազմակերպման արդյունքում ստեղծվող հիմնարկի համար

Հաշվեհամարներ
՝ 
  • 900005160719՝ առևտրային կազմակերպություների առանձնացված ստորաբաժանման համար
  • 900005160727՝ ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանման համար
  • 900005160743՝ հիմնարկի համար


Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի առանձնացման ճանապարհով վերակազմակերպումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:
 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր