ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ հաշմանդամության նպաստ

Հաշմանդամության նպաստ նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամություն ունեցողին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխա ճանաչված անձին: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկյա քաղաքացիներ, փախստականներ
Դիմելու տևողությունը
15 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

ՀՀ-ում հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոն ու ներկայացնել դիմում։

Ներկայացվող պահանջները

Հաշմանդամության նպաստը նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո 3 ամսվա ընթացքում:

Պահանջվող փաստաթղթերը

Հաշմանդամության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում,
  • նույնականացման քարտ կամ անձնագիր,
  • սոցիալական քարտ (նույնականացման քարտի առկայության դեպքում անհրաժեշտ չէ) կամ այն չստանալու մասին տեղեկանք,
  • բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
  • կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար,
  • կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ՝ փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար։

Աջակցության չափը

Կախված հաշմանդամության կարգից (ֆունկցիոնալության աստիճան)՝ նպաստը չափը կազմում է․

  • 39,000 դրամ՝ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
  • 37,500 դրամ՝ ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար,
  • 36,000 դրամ՝ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումը ուսումնասիրվում է սոցիալական ծառայության աշխատակցի կողմից։ 
  • 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն ծանուցվում է նպաստի հաստատման կամ մերժման մասին։ 

Հղում օրենսդրությանը

«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00-18:00

Հեռախոսահամար`

(+374) 010 56-53-83

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր