ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Գյուղատնտեսություն և շրջակա միջավայր

Ստանալ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով վարկերի սուբսիդավորում

Ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում գործող գյուղատնտեսական հումք մթերող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման միջոցով վարկավորման մատչելիության մակարդակի բարձրացումը և մթերված հումքի արժեքը կարճ ժամկետում վճարման ապահովումն է: 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր
Տրամադրման տևողությունը
10 օր

Սույն ծրագրի շրջանակներում վարկերը տրամադրվում են հետևյալ նպատակներով՝

  • պտուղբանջարեղենի գնումներ,
  • խաղողի գնումներ,
  • կաթի գնումներ,
  • սպանդանոցների կողմից գյուղատնտեսական կենդանիների գնումներ,
  • շինշիլայի գնումներ։

Ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվելու է վարկի տոկոսադրույքի տարեկան 9 տոկոսային կետին համարժեք մասը (գումարը), իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող և նույն վայրերում գյուղատնտեսական հումք մթերող և վերամշակող տնտեսավարողների համար՝ 12 տոկոսային կետին համաժեք մասը։ 


Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • Գյուղացիական տնտեսությունների հետ կնքել հումքի գնման պայմանագիր, 
  • դիմել ծրագրի շրջանակում Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցող ֆինանսական կառույցներից որևէ մեկին՝ կցելով կնքված պայմանագրերը։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանում է այն ֆինանսական կառույցը, որի հետ կնքվելու է լիզինգային պայմանագիրը։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Տրամադրվում է 3 տարի մարման և 12 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի համար,
  • 1.5 տարի մարման և 6 ամիս արտոնյալ ժամկետ՝ խաղողից բացի այլ գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի համար,
  • սառնարանային պահպանության ու արտահանման գործունեություն իրականացնող յուրաքանչյուր վարկառուին պտուղբանջարեղենի և խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. օգոստոսի 1-ը,
  • խաղողի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. օգոստոսի 1-ը,
  • պտուղբանջարեղենի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի չափը հաշվարկվում է գյուղատնտեսական հումքի գնման այն պայմանագրերով, որոնք կնքվել են մինչև 2024թ. հոկտեմբերի 1-ը։


Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության 28 փետրվարի 2019 թվականի N 201-Լ որոշում

 
Օգտակար հղումներ՝ 

Գյուղատնտեսական խորհրդատվության և նորարարությունների վարչություն՝ +374 11 523 411, +374 11 597 254, +374 11 297 428, +374 11 529 231,

Ագրովերամշակման վարչություն՝ +374 11 230 180, +374 11 235 471, +374 11 597 236, +374 11 597 258։

ԹԵԺ ԳԻԾ` 81-40

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝
(+374) 011 59-72-06

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր