ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել հասարակական կազմակերպություն

Հասարակական կազմակերպություն գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձ
Դիմելու տևողությունը
10 - 15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 աշխատանքային օր

Հասարակական կազմակերպություն (ՀԿ) գրանցելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։

Ներկայացվող պահանջները 

ՀԿ գրանցելու համար անհրաժեշտ է լինել հասարակական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը

ՀԿ գրանցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • պետական գրանցման մասին դիմում,
  • կազմակերպության հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված հիմնադիր ժողովի նախագահի և քարտուղարի կողմից,
  • կազմակերպության կանոնադրությունը (թղթային կրիչով ներկայացվելու դեպքում` կանոնադրության առնվազն 2 օրինակ),
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը,
  • հիմնադրող իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկություններ (իրավաբանական անձ հիմնադրելու մասին որոշումը և իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը), իսկ օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` հայերեն թարգմանված և նոտարական կարգով վավերացված,
  • ֆիզիկական անձ հիմնադրի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության, հաշվառման վայրի հասցեն, կապի պաշտոնական տվյալները` հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստը,
  • տեղեկություններ այն անձանց կամ նրանց ժամանակավոր պաշտոնակատարների մասին (անձը նույնականացնող տվյալները, կոնտակտային տվյալներ), որոնք իրավասու են ներկայացնելու Կազմակերպությունն առանց լիազորագրի, եթե Կազմակերպության կանոնադրությամբ այդպիսի անձինք նախատեսված են,
  • իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն:


Վճարման չափը և կարգը

ՀԿ գրանցելու համար անհրաժեշտ է վճարել 10,000 ՀՀ դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160727։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Հասարակական կազմակերպության պետական գրանցում» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Հասարակական կազմակերպությունների պետական գրանցումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
  • «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր