ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Դիմել ֆունկցիոնալության գնահատման համար

ՀՀ-ում անձի ֆունկցիոնալության գնահատումը կատարվում է «e-disability» էլեկտրոնային համակարգի միջոցով։ E-disability կայքը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության էլեկտրոնային համակարգ է։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկյա քաղաքացիներ, փախստականներ, քաղաքացիություն չունեցող անձիք
Դիմելու տևողությունը
15 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
Մինչև 3 աշխատանքային օր

E-disability.am կայքի միջոցով ֆունկցիոնալության գնահատման համար դիմելու ընթացակարգերը հնարավոր է գտնել այս տեսաուղեցույցում։

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Ֆունկցիոնալության գնահատման ուղեգրվելու համար անհրաժեշտ է՝

  • դիմել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությանը անձի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից, 
  • ստանալ ֆունկցիոնալության գնահատման համար ուղեգիրը բուժող բժշկից (բժիշկը տրամադրում է ուղեգիրը անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական և վերականգնողական միջոցառումներ իրականացնելուց հետո)։

Ուղեգրում բժիշկը նշում է անձնական ու բժշկական անհրաժեշտ բոլոր տվյալները։ Ուղեգիրը հնարավոր է տեսնել «Արմեդ» համակարգի միջոցով (եթե դիմողի էլեկտրոնային փոստի հասցեն գրանցված է «Արմեդ» համակարգում, ապա այն կարող է ուղարկվել նաև էլեկտրոնային փոստին):


Ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում են անհրաժեշտ կլինիկական տվյալների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հիման վրա։ 
Ըստ առողջական վիճակի խմբերի՝ կա նաև նվազագույն անհրաժեշտ տեղեկությունների ցանկ, որը պարտադիր է ունենալ ուղեգրման պահին: 

Ուղեգիրը ստանալուց հետո ֆունկցիոնալության գնահատման համար անհրաժեշտ է՝

  • այցելել E-disability.am,
  • սեղմել «Դիմում» կոճակը,
  • ընտրել 4 դիմումի տեսակներից մեկը՝ առաջնակի գնահատում, կրկնակի գնահատում, վերագնահատում, մահվան պատճառական կապի որոշում (տվյալ դեպքում՝ առաջնակի գնահատում, եթե առաջին դիմում է),
  • ընտրել դիմումի ենթատեսակը,
  • նշել տրված պատճառներից մեկը,
  • ընտրել, թե ում կողմից է ուղարկվում դիմումը,
  • լրացնել անձնական տվյալները և ինքնագնահատման թերթիկը (տվյալներն անհարժեշտ է լրացնել բացառապես հայերեն), 
  • հետևել համակարգի հրահանգներին։

Դիմումին հաջորդող քայլերի մասին դիմումատուն ծանուցվում է ՝ ըստ ընտրված ծանուցման եղանակի՝ առձեռն, փոստով, էլ․փոստով։

Ուշադրություն

  • Դիմումատուի անձնական տվյալները փակ են հանձնաժողովի անդամների և մասնակից բոլոր մասնագետների համար մինչև որոշման ընդունման պահը,
  • 16-ից ցածր անձանց դեպքում դիմումը անհրաժեշտ է լրացնել անձի օրինական ներկայացուցչի կողմից։

Ներկայացվող պահանջները

Ներկայացվող փաստաթղթերը պարտադիր պետք է լինեն վերջին 30 օրվա վավերականությամբ, հակառակ դեպքում դիմումը ստուգելուց հետո համակարգը կտեղեկացնի, որ ներկայացված փաստաթղթերը թերի են։ 

Պահանջվող փաստաթղթերը

Ֆունկցիոնալության գնահատման դիմեու համար անհրաժեշտ է ունենալ ՀԾՀ` հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք։


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումն ուղարկվում է ամփոփագիր մշակող մասնագետին,
  • ամփոփագիր մշակող մասնագետը ստուգում է կցված փաստաթղթերի իսկությունը, նշում է համապատասխան մասանգիտացումները, որոնք անհրաժեշտ են դիմումատուին գնահատելու համար,
  • համակարգում ինքնաշխատ ձևավորվում է հանձնաժողով, որը գնահատում է ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ընդունված որոշումը,
  • հանձնաժողովի կազմում ներառվում են բժիշկներ և հոգեբաններ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ և այլ մասնագետներ՝ ըստ անհրաժեշտության,
  • գնահատող հանձնաժողովի անդամները պատահականության սկզբունքով ընտրվում են ֆունկցիոնալության գնահատման նպատակով ներգրավված մասնագետների ռեեստրից՝ էլեկտրոնային համակարգի կողմից,
  • այս ամենից հետո դիմումը մշակվում է, որից հետո ստանում է կարգավիճակ մինչև 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Հղում օրենսդրության

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր