ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Հաշվառել իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումը և վերակազմավորումը հիմնարկի

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի վերակազմավորման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։

 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
մինչև 12,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։


Պահանջվող փաստաթղթերը


Վ
երակազմավորվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է
`
 
  • Դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։

Վերակազմավորման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է՝
  • Դիմում,

որը պետք է պարունակի`

  • հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման  կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
  • առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի  ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
  • իրավասու մարմնի որոշում (ներն) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
  • առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • վերակազմավորվող առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի իրավասու մարմնի (մարմիններիորոշումները:


Վճարման չափը և կարգը

Պետական տուրքը հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,


Պետական տուրքի չափը՝ ըստ կազմակերպության ձևի՝ 

  • 10,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 12,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 5,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 10,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպմման արդյունքում ստեղծվող առանձնացված ստորաբաժանման համար
  • 5,000 ՀՀ դրամ՝ վերակազմակերպվող հիմնարկի համար
  • 10,000 ՀՀ դրամ՝ վերակազմակերպման արդյունքում ստեղծվող հիմնարկի համար


Հաշվեհամարներ
՝ 

  • 900005160719՝ առևտրային կազմակերպություների առանձնացված ստորաբաժանման համար
  • 900005160727՝ ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանման համար
  • 900005160743՝ հիմնարկի համար


Տրամադրման ժամկետը և կարգը

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի առանձնացման ճանապարհով վերակազմակերպումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:
 

Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր