ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Պետական մարմնի պետական հաշվառում

Պետական մարմնի պետական հաշվառումն իրականացվում է գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի), օրենքով նախատեսված դեպքում պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա, որում ներառված են հաշվառման համար բոլոր անհրաժեշտ և պարտադիր տեղեկությունները:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Պետական մարմինների ղեկավարներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
-
Տրամադրման տևողությունը
Մեկ օր

Դիմելու համար իրավասու անձը`

1.    պետական մարմնի գլխավոր քարտուղար (աշխատակազմի ղեկավար)
2.    պետական մարմնի ղեկավար
3.    վերը նշված անձանց կողմից լիազորված անձ

Դիմելու եղանակը`

Պետական մարմնի պետական հաշվառման համար գործակալություն է ներկայացվում դիմում:

Ծառայությունը ստանալու հիմքերը`

Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունների պետական հաշվառումն իրականացվում է դիմումի հիման վրա, որում նշվում են պետական մարմնի անվանումը, տեղեկություններ պետական մարմին ստեղծելու մասին իրավական ակտի վերաբերյալ, գտնվելու վայրի հասցեն, կապի միջոցները՝ էլեկտրոնային փոստի հասցեն, համացանցային կայքէջի հասցեն, հեռախոսահամար(ներ)ը, տեղեկություններ պետական մարմնի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) մասին (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն): 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր