Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ աջակցություն որպես մշակող արդյունաբերության ոլորտի գործատու
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել մշակող արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, որոնք աշխատանքի են ընդունել ՀՀ քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:
Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո․
- գրանցվել կամ մուտք գործել ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
- ՀՎՀՀ չունենալու դեպքում ստանալ այն՝ ներկայացնելով հարկային մարմնում հաշվառման կանգնելու առցանց դիմում,
- «Հաշվետվություններ» բաժնում լրացնել 282-րդ հայտը (անվանում՝ «Մշակող արդյունաբերության ոլորտում աշխատողների ներգրավման վերաբերյալ»)՝ ծրագրին համապատասխանելիությունը ստուգելու համար։
Ներկայացվող պահանջները
Միջոցառման շրջանակներում փոխհատուցում կտրամադրվի մշակող արդյունաբերության ոլորտի այն կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, որոնք աշխատանքի կընդունեն ՀՀ այն քաղաքացիներին, որոնք․
- 12 ամիս անընդմեջ տնտեսավարողի հետ գտնվել են աշխատանքային հարաբերությունների մեջ,
- աշխատանքային հարաբերությունների մեջ մտնելուն նախորդող 3 տարվա ընթացքում չեն աշխատել մշակող արդյունաբերության ոլորտում։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց դեպքում չափորոշիչներ չեն սահմանվում․ աջակցությունը տրամադրվում է աշխատանքի ընդունված յուրաքանչյուր անձի համար։
Աջակցության չափը
Գործատուին փոխհատուցվում է յուրաքանչյուր աշխատողի համար 12 ամսվա եկամտային հարկի գումարը՝ առավելագույնը 500,000 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմող առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը տեղեկացնում է՝ արդյոք տվյալ աշխատակիցը համապատասխանում է այս ծրագրին, թե ոչ։ Դրական պատասխանի դեպքում դիմումն ընդունվում է, և աջակցության գումարը փոխանցվում է շահառուի բանկային հաշվին։
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2070-Լ որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44