Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մայրության միանվագ նպաստ
Մայրության նպաստը նորածին երեխայի ծնողներին տրամադրվող միանվագ օգնություն է։ Այս նպաստի միջոցով հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում հատուցվում է առաջացած ժամանակավոր անաշխատունակության հետևանքով կորցրած աշխատավարձը (եկամուտը)։ Աշխատող կանանց մայրության նպաստը վճարում է գործատուն, իսկ չաշխատողներին՝ պետությունը։
Մայրության նպաստը նշանակվում է աշխատանքով ապահովված և չաշխատող մայրերին։
Չաշխատող մայրերը պետության կողմից մայրության նպաստ ստանալու համար պետք է այցելեն միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Պահանջվող փաստաթղթերը
Մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում,
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ),
- ծննդօգնության պետական հավաստագիրը (այն կտրամադրվի սպասարկող հիվանդանոցում),
- ժամանակավոր անաշխատունակության թերթիկ,
- բանկային հաշվի համար։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Չաշխատող մայրերի համար մայրության նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով:
- Նպաստը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունքի՝ 140 օրվա ընթացքում:
- Մայրության նպաստը տրամադրվում է դիմումից հետո՝ 1 ամսվա ընթացքում։
- Վաղաժամ ծննդաբերության դեպքում միանվագ նպաստ տրամադրվում է նաև այն դեպքերում, երբ երեխան ծնվել է մահացած կամ մահացել է ծնվելուց հետո։
Աջակցության չափը
Չաշխատող կանանց մայրության նպաստը կազմում է 172,500 դրամ։
Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված (ինքնազբաղ) մայրերի համար գործում են մայրության միանվագ նպաստ ստանալու այլ պայմաններ։
Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված մայր լինելու դեպքում մայրության միանվագ նպաստ ստանալու համար անհրաժեշտ է այցելել միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։
Պահանջվող փաստաթղթերը
Մայրության նպաստ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել.
- դիմում,
- անձնագիր կամ նույնականացման քարտ,
- հանրային ծառայությունների համարանիշ՝ սոցիալական քարտի համարը (նույնականացման քարտ ունենալու դեպքում պարտադիր չէ),
- անաշխատունակության թերթիկ,
- տեղեկանք հարկային մարմնից՝ գործունեությունը դադարեցրած լինելու և նախորդող տարվա` օրենքով սահմանված եկամտային հարկի հաշվարկման մասին։
Հաշվարկման և վճարման կարգը
-
Ինքնուրույնաբար աշխատանքով ապահովված մայրության նպաստը տրամարդվում է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա՝ գործունեության ժամանակավոր դադարեցմամբ։
-
Նպաստի հաշվարկի սկիզբը կհամարվի գործունեության դադարեցման օրը։
-
Այն կվճարվի սահմանված ժամկետի բոլոր օրացուցային օրերի համար, սակայն մինչև ձեռնարկատիրական գործունեության դադարեցումը (բացառությամբ ժամանակավոր դադարեցման)։
-
Մայրության նպաստի չափը որոշվում է սահմանված կարգով հաշվարկված միջին աշխատավարձի հիման վրա։ Ընդ որում՝ եթե միջին ամսական եկամուտը պակաս է ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսից, ապա մայրության նպաստը կհաշվարկվի նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի հիման վրա:
Տրամադրման կարգը և ժամկետը
-
Նպաստը հաշվարկվում, նշանակվում կամ մերժվում է փաստաթղթերն ընդունելուց հետո մեկամսյա ժամկետում։
-
Նպաստը մերժելու դեպքում այդ որոշման մասին պատշաճ կերպով տեղեկացվում է դիմողին` նշելով պատճառները։
-
Նպաստը վճարվում է անկանխիկ` բանկային հաշվեհամարին փոխանցումով։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83