Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա որպես ֆիզիկական անձ
ՀՀ-ում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեությամբ կարող են զբաղվել այն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, ովքեր ունեն համապատասխան լիցենզիա և լիցենզիայի ներդիր (ներդիրներ):
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
-
ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ),
-
թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում,
-
ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` հուսալի ամրացված, «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան,
-
տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն:
Պահանջվող փաստաթղթերը
- ֆիզիկական անձի անձնագրի պատճենը,
- վարորդական վկայականի պատճենը,
- ավտոմոբիլի տեխնիկական անձնագրի (հաշվառման վկայագրի) պատճենը,
- ավտոմոբիլի սեփականության (ներկայացվում է միայն մեկից ավելի սեփականատերերի դեպքում) կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման դեպքում դրա օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը,
- հայտարարություն ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ, 343-րդ, 538-րդ հոդվածներով սահմանված արարքների համար դատապարտված չլինելու կամ դատապարտված լինելու դեպքում ՀՀ օրենքով սահմանված կարգով դատվածությունը հանված կամ մարված լինելու վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 383-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին ցանկով հաստատված հիվանդություններով չտառապելու մասին, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց,
- ավտոմոբիլն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում օրինականությունը հաստատող և հերթական փորձարկումները հավաստող փաստաթղթի պատճենը,
- ավտոմոբիլի ուղեսրահում տեղադրված սակաչափիչի վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի (եզրակացության) պատճենը, որում պետք է լինի նշում, թե տվյալ սակաչափիչն որ ավտոմոբիլի համար է ստուգաչափված:
Տրամադրման ժամկետը և կարգը
Լիցենզավորող հանձնաժողովի կողմից հայտը և անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում իրականացվում է լիցենզավորման պայմաններին և պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և դրանց համապատասխանության դեպքում պատրաստում է լիցենզիա և (կամ) ներդիր և հանձնում է կազմակերպությանը:
Հղում օրենսդրությանը
- «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N1471-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N1283-Ն որոշում
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թվականի հունվարի 26-ի N15-Ն հրաման
Իրավական ակտերը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։