ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանքով ապահովման ծրագրին

Ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տալիս է մասնագիտական հմտություններն ու կարողությունները զարգացնելու, ինչպես նաև աշխատանք և փորձ ձեռք բերելու հնարավորություն։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Զբաղվածության ծրագրից օգտվելու համար պետք է դիմել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակում առաջարկվում է 3 հնարավորություն․

  • Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում, 
  • աշխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում,
  • մասնագիտական ուսուցում, վճարվող աշխատանքային պրակտիկա և աշխատանքի տեղավորում։

Մասնագիտական ուսուցում և աշխատանքի տեղավորում

  • Ուսուցումը կարող է կազմակերպվել ինչպես գործատուի մոտ, եթե վերջինս բավարարում է  ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին, այնպես էլ գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում։
  • Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս։ Այդ ընթացքում կտրամադրվի կրթաթոշակ՝ ամսական 50,000 դրամի չափով, և ամսական առավելագույնը ևս 50,000 դրամ՝ որպես ուսման վարձի փոխհատուցում։
  • Ուսուցումն ավարտելուց հետո աշխատանքային պայմանագիր կկնքվի գործատուի հետ՝ առնվազն 3 ամիս ժամկետով և այդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն՝ ամսական 50,000 դրամի չափով՝ որպես շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցում։


Ա
շխատանքային փորձի ձեռքբերում և աշխատանքի տեղավորում

  • Ծրագրի շրջանակում շահառուի և գործատուի միջև կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։ Առաջին 3 ամիսների ընթացքում շահառուն ձեռք կբերի աշխատանքային փորձ։ Այդ ժամանակահատվածի համար գործատուին կտրամադրվի ամսական 165,000 դրամ՝ որպես աշխատողի աշխատավարձի փոխհատուցում։
  • 3 ամիս անց՝ աշխատանքային փորձի ձեռքբերումից հետո, շահառուն կշարունակի գործատուի մոտ աշխատանել, և հաջորդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ աշխատողի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման նպատակով։

Մասնագիտական ուսուցում, վճարվող աշխատանքային պրակտիկա և աշխատանքի տեղավորում

  • Ուսուցումը կարող է կազմակերպվել ինչպես գործատուի մոտ, եթե վերջինս բավարարում է  ուսուցումն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններին, այնպես էլ գործատուի կողմից առաջարկված ուսումնական հաստատությունում։ Ուսուցումը կարող է տևել մինչև 6 ամիս։ Այդ ընթացքում շահառուին կտրամադրվի կրթաթոշակ՝ ամսական 50,000 դրամի չափով, և ամսական առավելագույնը ևս 50,000 դրամ՝ որպես ուսման վարձի փոխհատուցում։
  • Ուսուցումն ավարտելուց հետո շահառուի և գործատուի միջև կկնքվի աշխատանքային պայմանագիր՝ առնվազն 6 ամիս ժամկետով։ Առաջին 3 ամիսների ընթացքում աշխատողը ձեռք կբերի աշխատանքային փորձ։ Այդ ժամանակահատվածի համար գործատուին կտրամադրվի ամսական 165,000 դրամ՝ որպես աշխատողի աշխատավարձի փոխհատուցում։
  • 3 ամիս անց՝ աշխատանքային փորձի ձեռքբերումից հետո, աշխատողը կշարունակեք գործատուի մոտ աշխատել, և հաջորդ 3 ամիսների համար գործատուին կտրամադրվի աջակցություն՝ ամսական առավելագույնը 50,000 դրամի չափով՝ աշխատողի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկի, դրոշմանիշային վճարի և օրենքով սահմանված դեպքերում սոցիալական վճարի փոխհատուցման նպատակով։ 

Ուշադրություն
Շահառուի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը մինչև դրա ժամկետի լրանալը լուծելու և նոր պայմանագիր չկնքելու դեպքում գործատուն պետք է Միասնական սոցիալական ծառայությանը վերադարձնի շահառուին ուսման վարձի փոխհատուցման համար կամ որպես կրթաթոշակ կամ աշխատավարձ վճարված գումարները։

Ներկայացվող պահանջները

  • Ծրագրի շահառու կարող են դառնալ միայն 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16-ից 63 տարեկան անձինք։
  • Ծրագրում որպես գործատու կարող են ներգրավվել բոլոր այն կազմակերպությունները (այդ թվում՝ հասարակական կազմակերպությունները), որոնք ունեն թափուր աշխատատեղեր` բացառությամբ հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինների։
     

Տրամադրման ժամկետը և կարգը

Ծառայության տրամադրման ժամկետների և կարգի մասին տեղեկատվությունը հնարավոր է ստանալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնից։

Հղում օրենսդրությանը

ՀՀ Կառավարության՝ 2024 թվականի հունվարի 11-ի N 57-Լ որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր