Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Երեխային հերթագրել մանկապարտեզում
Մանկապարտեզ ընդունվելու համար հերթագրումը կատարվում է առցանց համակարգի միջոցով։
Գրանցումը Երևանի մանկապարտեզներում
Երեխային մանկապարտեզում հերթագրելու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
Քայլ 1․ Գրանցվել
-
սեղմել էջի վերևի աջ անկյունում գտնվող «Գրանցվել» կոճակը,
-
մուտքագրել տվյալները և սեղմել «Գրանցվել» կոճակը,
-
բացվող պատուհանում լրացնել բջջային հեռախոսահամարը,
-
բջջային հեռախոսահամարին կուղարկվի ծածկագիր․ անհրաժեշտ է այն մուտքագրել հաջորդ բացվող պատուհանում և սեղմել «Հաստատել» կոճակը։
Քայլ 2․ Հերթագրել երեխային
Երեխային առցանց հերթագրելու համար այցելել գլխավոր էջ, ընտրել 4-րդ՝ «Առցանց հերթագրում» տարբերակը և բացվող էջում լրացնել հետևյալ տվյալները՝
1․ Երեխայի ծննդյան վկայական
- ՀՀ քաղաքացիների համար լրացվում է վկայականի սերիան և համարը՝ 2 հայերեն տառ 6 թվային նիշ հաջորդականությամբ՝ առանց բացատի, օրինակ՝ ԱԲ000000։
- ՀՀ ծննդյան վկայականի բացակայության դեպքում լրացվում է ՀՀ հանրային ծառայությունների համարանիշը 10 թվային նիշ հաջորդականությամբ, օրինակ՝ 0123456789։
- անձը հաստատող այլ փաստաթուղթ ներկայացնելիս լրացվում է տվյալ փաստաթղթի սերիան և համարը, օրինակ՝ անձնագիր՝ AN0000000, ՌԴ ծննդյան վկայական՝ IV-МЮ000000։
2․ Երեխայի ծննդյան վկայականի տրման ամսաթիվ
3․ Երեխայի ծննդյան տվյալներ՝ օր/ամիս/տարի
Ստուգման էջը հաջողությամբ լրացնելուց հետո բացված տվյալների մուտքագրման էջում.
- ընտրել մանկապարտեզ,
- հայերեն նիշերով լրացնել բոլոր դաշտերը,
- կցել պահանջվող փաստաթղթերի պատճենները (ձևաչափը` JPG, JPEG, PNG, ծավալը՝ մինչև 5 MB)
Կցել հետևյալ փաստաթղթերը՝
- երեխայի ծննդյան վկայականը կամ հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը,
- ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր (1-ին էջը) կամ նույնականացման քարտ,
- հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ անձնագիր (2-րդ էջը) կամ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանք կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:
Քայլ 4. Հետևել դիմումի կարգավիճակին
Առցանց դիմումը հաջողությամբ ուղարկելուց հետո այն մշակման փուլ է անցնում և հաստատվում կամ մերժվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Դիմումի կարգավիճակին հնարավոր է հետևել օգտատիրոջ էջի «Դիմումներ» բաժնում:
- Կարգավիճակ «Ուղարկված». դիմումը դեռ մշակման փուլում է:
- Կարգավիճակ «Հաստատված». այս դեպքում էլեկտրոնային փոստի հասցեին դիմորդը ծանուցում է ստանում, ինչպես նաև կարողանում է կայքի «Հերթագրված երեխաներ» բաժնում հետևել երեխայի հերթին:
- Կարգավիճակ «Մերժված». այս դեպքում էլեկտրոնային փոստի հասցեին դիմորդը ծանուցում է ստանում, որտեղ նշվում է մերժման պատճառը: Այն հնարավոր է տեսնել նաև օգտատիրոջ էջի «Դիմումներ» բաժնում տվյալ դիմումի կարգավիճակի «Մեկնաբանություն» հղումով:
Ուշադրություն
Երեխայի գրանցումը կատարվում է միայն մեկ անգամ: Հնարավոր չէ նույն երեխային միաժամանակ գրանցել մի քանի մանկապարտեզում:
Գրանցումը մարզերի մանկապարտեզներում
Երեխային մանկապարտեզում հերթագրելու համար անհրաժեշտ է․
-
ստորև ներկայացված ցուցակից ընտրել քաղաքը կամ գյուղը,
-
հղումով բացված առցանց հերթագրման էջում լրացնել երեխայի վերաբերյալ տվյալները։
Երեխային հերթագրելու համար հնարավոր է օգտվել ուղեցույցից՝ սեղմելով դիմումի էջում տեղադրված տեղեկատվական կոճակը (i):
Արագածոտնի մարզ
Արարատի մարզ
Արմավիրի մարզ
Լոռվա մարզ
Գեղարքունիքի մարզ
Կոտայքի մարզ
Շիրակի մարզ
Սյունիքի մարզ
Վայոց ձորի մարզ
Տավուշի մարզ
Ծառայությունը յուրաքանչյուր համայնքում մատուցվում է համապատասխան համայնքապետարանի կողմից։
Աշխատանքային ժամերին և կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ համայնքապետարաննե- րից յուրաքանչյուրի կայքէջում։
Ծառայությունը յուրաքանչյուր համայնքում մատուցվում է համապատասխան համայնքապետարանի կողմից։
Աշխատանքային ժամերին և կոնտակտային տվյալներին կարող եք ծանոթանալ համայնքապետարաննե- րից յուրաքանչյուրի կայքէջում։