ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Քաղաքացիություն, նույնականացում և կացության կարգավիճակ

Դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը արտասահմանում

Անձը կարող է դադարեցնել ՀՀ քաղաքացիությունը իր որոշման հիման վրա։

Օտարերկրյա պետությունում ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

Ծառայությունից կարող ես օգտվել ֆիզիկապես՝ նախապես այց ամրագրելով։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
25,000 դրամ
Տրամադրման տևողությունը
6 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության։


Անհրաժեշտ է «Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո
՝
  • ընտրել այն երկրի դեսպանության կայքը, որտեղ ներկայացվելու է դիմումը,
  • էջի ձախ հատվածում սեղմել «Ամրագրել ժամադրություն» կոճակը,
  • բացվող պատուհանում ընտրել «Քաղաքացիության շնորհում կամ դադարեցում» տարբերակը,
  • ընտրել հասանելի օրերից և ժամերից ամենահարմար տարբերակը,
  • բացվող էջում լրացնել անձնական տվյալները և հաստատել ամրագրումը։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր