ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Լիցենզիաներ

Վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվության տրամադրում

Դեպի Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետությունից դեպի դուրս վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու գործընթացը:
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 ամիս

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

Հայտին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
1) իրավաբանական անձի պետական գրանցման համարը.
2) անձնակազմի վտանգավոր բեռների սպասարկման դասընթացներին մասնակցության վերաբերյալ  Կոմիտեի կողմից ճանաչված վկայականները կամ սերտիֆիկատները.
3) վտանգավոր բեռների պահեստարանի առկայության մասին տեղեկանքը.
4) վտանգավոր բեռների սպասարկման համար անհրաժեշտ սարքավորումների և միջոցների առկայության մասին տեղեկանքը.
5) ԻԿԱՕ-ի ԴՈԿ 9284 ԱՆ/905 «Օդով վտանգավոր բեռների անվտանգ փոխադրման տեխնիկական հրահանգի» պահանջներին համապատասխան մշակված կազմակերպության վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքների կանոնակարգը:

Ծառայությունը ստանալու հիմքերը

1. Հայտը  Կոմիտե մուտք լինելուց հետո ներկայացվում է  համապատասխան ստորաբաժանումներ` ուսումնասիրության համար, որոնք տասնօրյա ժամկետում դրանց վերաբերյալ տալիս են եզրակացություն:
2. Հայտի և կազմակերպության ուսումնասիրությունների ամփոփման արդյունքում, Կոմիտե մուտք լինելու օրվանից երեսնօրյա ժամկետում, դրական եզրակացության դեպքում հայտատուին  Կոմիտեի ղեկավարի հրամանով տրվում է օդանավակայանում վտանգավոր բեռների վերգետնյա սպասարկման աշխատանքների թույլտվություն:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

1) Չեն պահպանվել ՀՀ կառավարության 26.11.2009թ. N 1372-Ն որոշման պահանջները.
2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկատվությունն ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված են.
3) հայտատուն միջոցներ չի ձեռնարկել առկա թերությունները շտկելու համար։

Կարգավորող իրավական ակտերը

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր