Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ապահովագրել ավտոմեքենան
Ապահովագրական ծառայությունները մատուցվում են մասնավոր ընկերությունների կողմից, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է ծառայությունների իր փաթեթն ու սակագները։ Իսկ ոլորտը վերահսկվում է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի կողմից։
Ավտոմեքենայի ապահովագրական պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է․
-
բացել ASWA հավելվածը,
-
սեղմել «Կնքել ԱՊՊԱ պայմանագիր առցանց» կոճակը,
-
բացվող պատուհանում մուտքագրել ավտոմեքենայիդ հաշվառման համարանիշը և անձդ հաստատող փաստաթղթի համարը (իրավաբանական անձ լինելու դեպքում՝ ՀՎՀՀ-ն),
-
սեղմել «Որոնում» կոճակը,
-
բացվող պատուհանում մուտքագրել քո էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը,
-
էջի ամենաստորին հատվածում նշել, թե ինչ նպատակով է շահագործում ավտոմեքենան (անձնական, տաքսի, վարձակալություն կամ առևտրային),
-
«Ներբեռնել փաստաթղթեր» բաժնում կցել անձը հաստատող փաստաթուղթը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և սեղմել «Հաստատել» կոճակը,
-
սեղմել «Պահպանել և անցնել պայմանագրի էջ» կոճակը,
-
բացվող էջում ընդհանուր տեղեկությունները ստուգելուց հետո ընտրել պայմանագրի տևողությունը։ Ի դեպ՝ պայմանագիրը հնարավոր է կնքել նվազագույնը 3 ամիս, առավելագույնը՝ 1 տարի ժամկետով։ Այս էջում հնարավոր է տեսնել նաև տեղեկություններ Բոնուս-Մալուս դասի մասին,
-
սեղմել «Պահպանել և անցնել վճարման էջ» կոճակը,
-
բացվող էջում կերևան ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող սակագները․ ընտրել հարմար տարբերակը և սեղմել «Պահպանել և անցնել վկայագրի էջ» կոճակը։
Գործարքն ավարտելու համար անհրաժեշտ է․
-
բացվող էջում ներկայացված վճարման պայմաններին ծանոթանալուց հետո սեղմել «Վճարել և հաստատել» կոճակը,
-
լրացրնել բանկային քարտի տվյալները և սեղմել «Վճարել» կոճակը։
Վճարումից հետո ԱՊՊԱ պայմանագիրը կուղարկվի դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Հեռախոսահամար՝
(+374) 011 55-17-55