ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Ընտանիք և երեխաներ

Ստանալ խնամատար ծնող դառնալու իրավունք

Խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան: Խնամատար ծնողն իրականացնում է հոգեզավակի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
30 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
մինչև 1 ամիս

Դիմելու պայմանները

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով բնակության վայրի՝ ՀՀ մարզպետարան, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետարան ներկայացնել գրավոր դիմում,

  • խնամատար ծնողի և հոգեզավակի տարիքային տարբերությունը լինի 18 տարվանից ոչ պակաս և 50 տարվանից ոչ ավելի, իսկ երեխային խնամատարության հանձնելու պահին, խնամատար ծնողներից յուրաքանչյուրի տարիքը չգերազանցի 55 տարին,
  • խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցողը լինի ՀՀ տարածքում մշտապես բնակվող և ՀՀ չափահաս քաղաքացի։


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմողի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,

  • դիմողի առողջական վիճակի մասին տեղեկանք՝ տրված համապատասխան բժշկական կազմակերպության կողմից,

  • ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի կողմից տրված՝ մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար դիմողի դատվածության, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անձ հաշվառված լինելու (վերջին 5 տարում) մասին տեղեկանքները,

  • 3 x 4 չափսի մեկ լուսանկար,

  • դիմում։


Դիմումի հաստատման ժամկետը

Դիմումի օրինակն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետն իրականացնում է տնային այցելություն՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի մշտական բնակության վայրում նրա կենսապայմանների ուսումնասիրության նպատակով:

Տնային այցելություն կատարելուց հետո 3-օրյա ժամկետում գործակալության սոցիալական աշխատանքի մասնագետը կազմում և գործակալության պետին է ներկայացնում խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կենսապայմանների ուսումնասիրության մասին արձանագրություն, որը պետք է ներառի խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բնակելի տարածության՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն:

Գործակալության պետը արձանագրության ուսումնասիրության արդյունքում, 3 աշխատանքային օրվա ժամկետում, աշխատակազմ է ներկայացնում գործակալության եզրակացությունը՝ անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին:

Աշխատակազմը գործակալության եզրակացությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ժամկետում, այդ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում, տեղեկատվության ինքնաշխատ փոխանակությունն իրականացնող տեղեկատվական համակարգում անձին հաշվառում է որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ։

Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձը հաշվառվում է 18 ամիս ժամկետով՝ սկսած կենտրոնացված հաշվառման վերցնելու օրվանից:


Դիմումի մերժման հիմքերը

Անձին որպես խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառելու մասին բացասական եզրակացություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ նա չունի մշտական բնակության վայր կամ բնակելի տարածությունը չի համապատասխանում սանիտարական և տեխնիկական պահանջներին։

Դիմողն օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկել գործակալության կողմից տրված բացասական եզրակացությունը:


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
  • ՀՀ կառավարության 13 հունիսի 2019 թվականի N 751-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Շուրջօրյա հեռախոսահամար` 
(+374) 010 56-53-83
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր