ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Կառավարում և ժողովրդավարություն

Ներկայացնել առաջարկ` ուղղված Երևանի բարելավմանը, «Ակտիվ քաղաքացի» կայքի միջոցով

«Ակտիվ քաղաքացի» կայքի միջոցով Երևանի բնակիչները կարող են ներկայացնել առաջարկներ՝ ուղղված քաղաքի բարելավմանը։ Հարթակում հնարավոր է նաև քվեարկել այլ քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկների օգտին։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
5-10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար

«Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի բարելավմանն ուղղված առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ մուտքագրելով անհրաժեշտ տվյալները։

Ներկայացվող պահանջները

  • «Ակտիվ քաղաքացի» հարթակում գրանցվել կարող են 18 տարին լրացած, ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված անձինք։
  • Նախագծերի օգտին քվեարկել և առաջարկ ներկայացնել կարող են Երևանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող և քվեարկության օրը 18 տարին լրացած Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված անձինք։

Պահանջվող փաստաթղթերը

«Ակտիվ քաղաքացի» բջջային հավելվածում գրանցվելու համար անհրաժեշտ են՝

  • հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ), 
  • անձնագիր և/կամ նույնականացման քարտ:


Գրանցման ընթացքում անհրաժեշտ է նաև լրացնել և հաստատել՝

  • բջջային հեռախոսահամարը,
  • էլեկտրոնային փոստի հասցեն։

Տրամադրման ժամկետը և կարգը

Յուրաքանչյուր առաջարկի համար սահմանվում են հատուկ ժամկետներ, որոնց ընթացքում մասնակիցները կարող են քվեարկել։ 

Քվեարկության ավարտից հետո Երևանի քաղաքապետարանի հատուկ բաժինը ուսումնասիրում է քվեարկության արդյունքները և հաստատում կամ մերժում առաջարկը։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00

Հեռախոսահամար`
1-05 

Ծառայությունը մատուցող՝
Երևանի քաղաքապետարան
Այս էջը օգտակա՞ր էր