Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել փորձնակի աշխատանքի համար
Փորձնակը այն անձն է, որը դիմում է համապատասխան մարմիններ՝ աշխատանքային փորձ ձեռք բերելու նպատակով։ Փորձնակների աշխատանքը չի վարձատրվում։
Փորձնակի թափուր աշխատատեղերի համար պետք է դիմել ֆիզիկապես՝ ներկայանալով համապատասխան պետական մարմին կամ անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկելով էլեկտրոնային փոստով, որը նշված կլինի թափուր աշխատատեղի հայտարարությունում։
Ֆիզիկապես կամ էլեկտրոնային փոստով դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում, որը կցվում է հայտարարությանը,
- անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
- դիպլոմ, վկայական, հավաստագիր և մասնագիտական հմտությունները հավաստող այլ փաստաթղթեր,
- 3/4 չափսի 1 լուսանկար,
- զինվորական գրքույկ՝ արական սեռի ներկայացուցիչ լինելու դեպքում:
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության` 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N1214-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում:
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
info@cso.gov.am
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Թեժ գիծ՝
(+374) 010 52-01-81
Հեռախոսահամար՝
(+374) 010 51-54-62
Էլ․ փոստի հասցե՝
info@cso.gov.am