Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնես և արդյունաբերություն
Ստանալ իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառում
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի բաժանման եղանակով վերակազմակերպման պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
մինչև 12,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր
Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝
- անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
- գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,
Ներկայացվող պահանջները
Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
Բաժանվող առանձնացված ստորաբաժանումը կամ հիմնարկը ներկայացնում է`
- դիմում (ստորագրված առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Բաժանման արդյունքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը, հիմնարկը ներկայացնում են՝
- դիմում, որը պետք է պարունակի՝ հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
- առանձնացված ստորաբաժանման, հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
- միաձուլվող առանձնացված ստորաբաժանումների կամ հիմնարկների իրավասու մարմնի (մարմինների) որոշումները,
- իրավասու մարմնի որոշում(ներ)ն առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
- առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Պետական տուրքը հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Պետական տուրքի չափը՝ ըստ կազմակերպության ձևի՝
- 10,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման համար
- 12,000 ՀՀ դրամ՝ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման արդյունքում ստեղծվող առանձնացված ստորաբաժանման համար
- 5,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպվող առանձնացված ստորաբաժանման համար
- 10,000 ՀՀ դրամ՝ ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպմման արդյունքում ստեղծվող առանձնացված ստորաբաժանման համար
- 5,000 ՀՀ դրամ՝ վերակազմակերպվող հիմնարկի համար
- 10,000 ՀՀ դրամ՝ վերակազմակերպման արդյունքում ստեղծվող հիմնարկի համար
Հաշվեհամարներ՝
- 900005160719՝ առևտրային կազմակերպություների առանձնացված ստորաբաժանման համար
- 900005160727՝ ոչ առևտրային կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանման համար
- 900005160743՝ հիմնարկի համար
Տրամադրման ժամկետը և կարգը
Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի առանձնացման ճանապարհով վերակազմակերպումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
մինչև 12,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Այս էջը օգտակա՞ր էր