ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Արդարադատություն և օրենք

Ստանալ հյուպատոսական վավերացում

Հյուպատոսական վավերացման ընթացակարգն իրենից ենթադրում է օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից հյուպատոսական տարածաշրջանի իրավասու մարմինների մասնակցությամբ կազմված կամ նրանց կողմից տրված փաստաթղթերում և ակտերում առկա ստորագրությունների իսկության վավերացման, ինչպես նաև՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ՀՀ պետական մարմինների և կազմակերպությունների կողմից տրված փաստաթղթերում առկա ստորագրությունների և կնիքների իսկության վավերացում: Վավերացումն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10 րոպե
Ծառայության արժեքը
մինչև 15,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
2 աշխատանքային օր

Ո՞ր փաստաթղթերն են ենթակա վավերացման


Արտաքին գործերի նախարարության կողմից վավերացման ենթակա են՝
  • ՀՀ պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները,
  • տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակայությամբ գործող կազմակերպությունների և հիմնարկների կողմից տրված փաստաթղթերի բնօրինակները, դրանցից քաղվածքները և դրանց հիման վրա կազմված տեղեկանքները,
  • ՀՀ նոտարական փաստաթղթերը,
  • ՀՀ հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից տրված կամ հաստատված փաստաթղթերը և ակտերը:

Դեսպանության և հյուպատոսական հիմնարկի կողմից վավերացման ենթակա են՝
  • Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հաստատված կամ կազմված փաստաթղթերը,
  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից վավերացված փաստաթղթերը:

Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • ներկայանալ ՀՀ արտաքին գործերի նախարարություն կամ հյուպատոսական հիմնարկ,
  • ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ 


Պահանջվող փաստաթղթերը՝

  • Սահմանված ձևի դիմում
  • Վավերացման ենթակա փաստաթղթի բնօրինակը
  • Վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը
  • Պետական տուրքի վճարման անդորագիր


Վճարման չափը և կարգը

Փաստաթղթերի հյուպատոսական վավերացում ստանալու համար սահմանված է պետական տուրք։ Ֆիզիկական անձանց համար՝ 5,000 ՀՀ դրամ, Իրավաբանական անձանց համար՝ 15,000 ՀՀ դրամ։ 

Տրամադրման ժամկետը և կարգը

Փաստաթղթի վավերացումը կատարվում է դիմումն ընդունելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե կա լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն, ապա ժամկետը կարող է երկարաձգվել նախարարություն դիմելիս՝ առավելագույնը 10, հյուպատոսական հիմնարկ դիմելիս՝ 15 աշխատանքային օրով:


Հղում օրենսդրությանը՝ 

ՀՀ կառավարության 2011 թվականի մարտի 24-ի N 286-Ն որոշում

Ուշադրություն 
Նախարարությունում վավերացված փաստաթուղթը ենթակա է հետագա վավերացման այն օտարերկրյա պետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում, ուր ներկայացվելու է վավերացված փաստաթուղթը կամ ակտը:

Փաստաթուղթը կամ ակտը ՀՀ-ում ճանաչվում է` նախարարությունում վավերացվելուց, իսկ օտարերկրյա պետության արտաքին գերատեսչության կամ նրա կողմից լիազորված այլ գերատեսչությունների և հիմնարկների կողմից վավերացված կամ հաստատված ակտը` հյուպատոսական հիմնարկում վավերացվելուց հետո:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր