Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման և ծնելիության խթանման նպատակով պետության կողմից տրամադրվում է ամսական աջակցություն մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար։
Աջակցության ծրագիրը նախատեսված է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար:
Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը ստանալու համար նախ անհրաժեշտ է առցանց դիմում ներկայացնել, որի հաստատումից հետո այցելել բանկ՝ առաջին ամսվա նպաստը ստանալու համար։
Առցանց դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է՝
-
գրանցվել online.ssa.am-ում,
-
այցելել «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժին,
-
ընտրել «Մուտքագրել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում» ենթաբաժինը,
-
լրացնել անհրաժեշտ տվյալները և ներկայացնել դիմում։
Գրանցման ընթացքում դիմողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին կուղարկվի գրանցումը հաստատող հաղորդագրություն։
Դիմումի գործընթացն ավարտելու համար անհրաժեշտ է՝
- բացել գրանցումը հաստատող հաղորդագրությունը և անցնել հղումով,
- մուտք գործել անձնական էջ՝ մուտքագրելով էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը,
- բացվող պատուհանում լրացնել անհրաժեշտ տվյալները,
- «Վճարող կազմակերպություններ» դաշտում ընտրել այն բանկը, ուր ցանկալի է այցելել նպաստը ստանալու համար,
- սեղմել «Ուղարկել» կոճակը։
Դիմումը ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստին կուղարկվի հաղորդագրություն դիմումի հաստատման կամ մերժման մասին։
Ներկայացվող պահանջները
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կարելի է ստանալ՝
- մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և նախքան երեխայի 2 տարեկանը լրանալը նպաստ ստանալու համար դիմելու դեպքում,
- գյուղական բնակավայրում հաշվառված լինելու և նպաստին դիմելու օրվա դրությամբ առնվազն 1 տարի անընդմեջ այդ հասցեում բնակվելու դեպքում։
Օտարերկրյա քաղաքացիների համար լրացուցիչ պահանջ է սահմանվում՝ երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն 3 տարի անընդմեջ ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառված լինելը։
Պահանջվող փաստաթղթերը
Առաջին ամսվա նպաստը ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես այցելել բանկ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։
Եթե առաջին ամսվա նպաստը ֆիզիկապես ստանալու է խնամակալը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
- խնամակալության մասին փաստաթուղթ,
- ծնողի կողմից տրված լիազորագիր՝ խնամքի նպաստը կանխիկ եղանակով դիմողին վճարելու վերաբերյալ։ Լիազորագիրը պետք է վավերացված լինի նոտարի կողմից։
Աջակցության չափը
Եթե երեխան ծնվել է մինչև 2023 թ․-ի հունվարի 1-ը, նպաստը կազմում է՝
-
31,600 ՀՀ դրամ, եթե դիմողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,
-
31,600 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և չի աշխատում,
-
63,200 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում:
Եթե երեխան ծնվել է 2023 թ․-ի հունվարի 1-ից հետո, նպաստը կազմում է՝
-
37,500 ՀՀ դրամ, եթե դիմողը գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,
-
31,600 դրամ ՀՀ, եթե դիմողը չի գտնվում մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում,
-
69,100 ՀՀ դրամ, եթե դիմողը բնակվում է գյուղում և գտնվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում անձը հաստատող փաստաթղթով անհրաժեշտ է այցելել բանկ առաջին ամսվա նպաստն առձեռն ստանալու համար։ Երկրորդ և հաջորդ ամիսների նպաստները տրամադրվում են դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցման միջոցով։
Հղում օրենսդրությանը
«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենք
ՀՀ կառավարության՝ 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2069-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83