ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ հանրակրթական դպրոցների աշակերտների անվանական կրթաթոշակ

Ծրագրի շրջանակներում պետությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների դիպլոմակիրներին տրամադրում է անվանական կրթաթոշակ։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
20-30 րոպե
Տրամադրման տևողությունը
Մինչև 2 շաբաթ

Անվանական կրթաթոշակ ստանալու համար ուսումնական հաստատությունը դիմում է ներկայացնում ՀՀ կրթության գիտության նախարարություն՝ ներկայացնելով աջակցության հավակնող աշակերտի տվյալներն ու գրանցած արդյունքները օլիմպիադայում։

Ծրագրի մասին

Պետությունը հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին (մասնակիցներին) տրամադրում է անվանական կրթաթոշակ։

Ներկայացվող պահանջները

Անվանական կրթաթոշակը տրամադրվում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների այն աշակերտներին, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝

  • ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ են,
  • դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ են,
  • դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ են։

Աջակցության չափը

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներին ամսական կտրվածքով տրվում է անվանական կրթաթոշակ հետևյալ չափերով.

  • 10,000 դրամ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին,
  • 7,500 դրամ՝ երկրորդ կարգի դիպլոմակիրներին,
  • 5,000 դրամ՝ երրորդ կարգի դիպլոմակիրներին։

Դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներին կամ մասնակիցներին ամսական կտրվածքով տրվում է անվանական կրթաթոշակ հետևյալ չափերով.

  • 25,000 դրամ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր),
  • 20,000 դրամ՝ երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր),
  • 15,000 դրամ՝ երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր),
  • 12,000 դրամ՝ գովասանագրով պարգևատրվածներին,
  • 10,000 դրամ՝ եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին։

Դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (առնվազն 15 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներին ամսական կտրվածքով տրվում է անվանական կրթաթոշակ հետևյալ չափերով.

  • 15,000 դրամ՝ առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր),
  • 10,000 դրամ՝ երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր),
  • 7,500 դրամ՝ երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթության վարչությունը նշված չափանիշներին բավարարելու վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ստանալուց հետո 2 շաբաթվա ժամկետում նախարարի ստորագրմանն է ներկայացնում անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծ։
  • Անվանական կրթաթոշակը սովորողներին տրամադրվում է ուսումնական հաստատությունների միջոցով 1 տարվա հաշվարկով, ընդ որում, անկախ հաստատության կազմակերպական-իրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով։
  • Անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում 1 տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2011 թվականի ապրիլի 5-ի N 280-Ն հրաման
  • ՀՀ կառավարության՝ 2023 թվականի մայիսի 12-ի N 52-Ն հրաման

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր