ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցվել էլեկտրոնային ռեգիստրում

Էլեկտրոնային համակարգում գրանցվելով՝ հնարավոր է առցանց եղանակով գրանցել անհատ ձեռնարկատեր (ԱՁ), սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ), ինչպես նաև կատարել կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարի անձնագրային տվյալների և այլ փոփոխություններ։ 

Կոճակը կուղղորդի ծառայությունը մատուցողի կայք, որը կբացվի նոր էջում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 10 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգում գրանցվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո կատարել հետևյալ քայլերը
  • e-register.am կայքի վերին աջ անկյունում սեղմել «Մուտք համակարգ» կոճակը,
  • սեղմել «Գրանցվել» կոճակը,
  • լրացնել էլեկտրոնային հասցեն և ստեղծել գաղտնաբառ,
  • տրամադրված էլ․ փոստի հասցեին ստացված հղումով հաստատել գրանցումը։
Այնուհետև էլ․ փոստի հասցեով և ստեղծված գաղտնաբառով հնարավոր կինի մուտք գործել կայք։Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգ հնարավոր է մուտք գործել նաև նույնականացման քարտով և քարտն ընթերցող սարքով։ Ընդ որում՝ առցանց մի շարք գործարքներ իրականացնելու համար ևս անհրաժեշտ է լինելու նույնականացման քարտ ունենալ (օրինակ՝ անհատ ձեռնարկատեր, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցելիս)։
Ծառայության գծով աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 033 72-67-63

Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոսահամար՝

(+374) 010 20-14-48 

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն
Այս էջը օգտակա՞ր էր