ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Տրամադրել էլեկտրոնային լիազորագիր

Իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կարող է լիազորել որևէ ֆիզիկական անձի ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում իր անունից հանդես գալու և իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու համար։

Առաջին անգամ լիազորագիրը կարող է կիրառվել միայն իրավաբանական անձի իրական շահառուների հայտարարագիր ներկայացնելու նպատակով, որից հետո այն հասանելի է դառնում նաև արդարադատության ոլորտի թվային ծառայությունների հարթակում ներառված այլ ծառայությունների համար:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ «ԵսԵմ» նույնականացում։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
3-5 րոպե
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
1 աշխատանքային օր

Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։

Նույնականացվելուց հետո անհրաժեշտ է՝

  • լրացնել պահանջվող տվյալները,
  • առաջարկվող ցանկից ընտրել այն ընկերությունը, որի համար ներկայացվելու է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր,
  • լրացնել լիազորված անձի տվյալները,
  • ընտրել լիազորագիրն ուժի մեջ լինելու ժամկետը և հանձնել դիմումը։

Ներկայացվող պահանջները

Լիազորագիրը տրամադրելու համար պետք է լինել ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի գործադիր ղեկավար։ 


Պահանջվող փաստաթղթերը

  • լիազորագիրը տրամադրողի անձնական տվյալները (ավտոմատ լրացվում են նույնականացման պահին),  
  • լիազորվող անձի անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • լիազորվող անձի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)։


Տրամադրման ժամկետը

Լիազորագիրը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այդ մասին ծանուցումն ուղարկվում է լիազորված անձի էլեկտրոնային փոստի հասցեին։ 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր