ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ հիմնադրամի ստեղծման, հիմնադրամի կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, հիմնադրամի լուծարման գործընթացում գտնվելու մասին, հիմնադրամի լուծարման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից հիմնադրամի ստեղծման, հիմնադրամի կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, հիմնադրամի լուծարման գործընթացում գտնվելու մասին, հիմնադրամի լուծարման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմում։
Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 - 60,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 48 աշխատանքային օր

Դիմելու եղանակը՝

Փաստաթղթերի կազմման համար համապատասխան դիմումը անձամբ ներկայացվում է գործակալություն, իսկ փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ բոլոր տեղեկությունները (ցանկը և ներկայացման ձևաչափը տրամադրվում է գործակալության կողմից) նախօրոք ուղարկվում է գործակալության կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին և (կամ) ներկայացվում է փաստաթղթային եղանակով:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ հիմնադրամի ստեղծման, հիմնադրամի կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, հիմնադրամի լուծարման գործընթացում գտնվելու մասին, հիմնադրամի լուծարման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթեր կազմելու համար ներկայացվում է՝
       1. դիմում, որը պետք էներառի անհրաժեշտ տեղեկություններ բաժանման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման փաստաթղթեր կազմելու համար, ծառայության մատուցման ժամկետի և վճարի չափի մասին:
        2. վճարի կատարումը հավաստող փաստաթուղթ:

Ժամկետները՝

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝
ա/ հիմնադրամի ստեղծում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.
բ/ հիմնադրամի կանոնադրության փոփոխություն՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.
գ/ հիմնադրամի նոր խմբագրությամբ կանոնադրություն՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.
դ/ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում.
ե/ հիմնադրամի կանոնադրության և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում.
զ/ հիմնադրամի լուծարման գործընթաց՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում.
է/ հիմնադրամի լուծարում՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության արտաբյուջեի հաշվեհամարին՝ 9000013194049

Նպատակ դաշտում նշելով՝
Նախքան պետական գրանցումը հիմնադրամի ստեղծման, հիմնադրամի կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, հիմնադրամի լուծարման գործընթացում գտնվելու մասին, հիմնադրամի լուծարման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար
Վճարման չափը համապատասխանաբար`
60,000 ՀՀ դրամ՝ հիմնադրամի ստեղծում
20,000 ՀՀ դրամ՝ հիմնադրամի կանոնադրության փոփոխություն
60,000 ՀՀ դրամ՝ հիմնադրամի նոր խմբագրությամբ կանոնադրություն
10,000 ՀՀ դրամ՝ հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն
30,000 ՀՀ դրամ՝ հիմնադրամի կանոնադրության և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխություն
30,000 ՀՀ դրամ՝ հիմնադրամի լուծարման գործընթաց
30,000 ՀՀ դրամ՝ հիմնադրամի լուծարում:

Ծառայությունը ստանալու հիմքերը`

Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ Հիմնադրամի ստեղծման, հիմնադրամի կանոնադրության փոփոխության, նոր խմբագրությամբ կանոնադրության, հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, հիմնադրամի լուծարման գործընթացում գտնվելու մասին, հիմնադրամի լուծարմանպետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման ծառայությունը ստանալու հիմք է անձի կողմից ներկայացված դիմումը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`

Փաստաթղթերի կազման համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները չներկայացնելը կամ տևական ժանամակ բազմակի անգամներ միմյանց հակասող, ոչ ստույգ տեղեկություններ ներկայացնելը, որն անհնարին է դարձնում փաստաթղթերի պատշաճ կազմումը
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր