Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
ՀՀ օդանավ շահագործողների և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր չվերթների իրականացման թույլտվությունների տրամադրում
Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների, և օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվության տրամադրում
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
48 ժամ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
Հայտին կից
ներկայացվում է՝
Ծառայությունը ստանալու հիմքերը
Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ
շահագործողը մեկանգամյա ոչ կանոնավոր կամ օդանավ շահագործող չհանդիսացող իրավաբանական
կամ ֆիզիկական անձը (այսուհետ՝ հայտատու) մեկանգամյա ոչ առևտրային ոչ կանոնավոր օդային
հաղորդակցությունների իրականացման թույլտվություն ստանալու համար չվերթի իրականացման
ժամից առնվազն 48 ժամ առաջ քաղաքացիական ավիցիայի կոմիտեն են ներկայացնում կամ ուղարկում
հայտ (հեռագրի, էլեկտրոնային փոստի, հատուկ ավիացիոն կապի կամ հեռապատճենի միջոցով)՝
սահմանված տեղեկատվությամբ:
Հայտը քաղաքացիական ավիացիայի կոմիտե մուտքագրվելուց հետո անհրաժեշտության դեպքում հայտն անհապաղ համաձայնեցվում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ իրենց իրավասությունների շրջանակում ուսումնասիրելու և մեկօրյա ժամկետում եզրակացություն ներկայացնելու նպատակով:
Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն։
Հայտը քաղաքացիական ավիացիայի կոմիտե մուտքագրվելուց հետո անհրաժեշտության դեպքում հայտն անհապաղ համաձայնեցվում է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների հետ՝ իրենց իրավասությունների շրջանակում ուսումնասիրելու և մեկօրյա ժամկետում եզրակացություն ներկայացնելու նպատակով:
Համապատասխանության դեպքում օդանավ շահագործողին տրվում է մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցության թույլտվություն։
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը
Հայտը կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա
մասին տեղեկացվում է քաղաքացիական ավիացիայի
կոմիտեի՝ թույլտվության տրամադրման կամ մերժման իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:
Այդ դեպքում հայտատուին տրամադրվում է դիտողությունների ցանկը՝ հայտը քաղաքացիական ավիացիայի կոմիտե մուտքագրվելուց հետո
12 ժամվա ընթացքում: Հայտատուն իր թռիչքն իրականացնելու ժամկետից առնվազն 12 ժամ առաջ
պետք է վերացնի կամ շտկի այդ թերությունները՝ դրա մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացիական ավիացիայի կոմիտեին: Սահմանված ժամկետներում
հայտատուի կողմից թերությունները չվերացնելու դեպքում՝ հայտը մերժվում է։
Կարգավորող իրավական ակտերը
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի սահմանվածկարգով:
Դիմումի մերժումը կարող է բողոքարկվելդատարան
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Ծառայության արժեքը
Անվճար
Տրամադրման տևողությունը
48 ժամ
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 010 28-07-22
Այս էջը օգտակա՞ր էր