ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Անշարժ գույք

Կնքել բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիր

Բանկում հիպոթեքային վարկի պայմանագիրը հաստատելուց հետո նոտարի մոտ կնքվում է բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր։

Պայմանագիրը կնքել հնարավոր է միայն ֆիզիկապես նոտարի գրասենյակում՝ կողմերի այցելության միջոցով։  

Ծառայությունից ֆիզիկապես օգտվելու համար պետք է անձամբ այցելեք գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և այլ երկրների քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
10,000-12,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Անմիջապես

Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը ստորագրելու համար պետք է այցելել նոտարական գրասենյակ: Պայմանագրի կողմերն են՝ գնորդը, կառուցապատողը և վարկառուն։ Նոտարական գրասենյակում կնքվում է եռակողմ պայմանագիր։ Գնորդը ձեռք է բերում անշարժ գույքը գնելու իրավունք՝ որպես սեփականություն գնորդին կառուցապատման ավարտից հետո հանձնվելու պայմանով՝ ըստ պայմանագրով սահմանվող ժամկետների։ 

Ներկայացվող պահանջները

Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է ունենալ․

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • բանկի հետ կնքված հիփոթեքային վարկի պայմանագիր։


Պայմանագրում նշվում են՝

  • կողմերի անձնական տվյալները,
  • կառուցվող շենքի մասին տվյալներ,
  • կողմերի իրավունքներն ու պարտականությունները,
  • վաճառքի գինը և վճարման կարգը,
  • շինարարության ավարտի և ուշացման հնարավոր ժամկետը, այն տույժի ձևը, որը կարող է կրել կառուցապատողը ժամկետների խախտման պարագայում,
  • անշարժ գույքի վիճակը գնորդին հանձնելու պահին (ներքին պատերի բաժանում, լուսամուտների դռների տեղադրում, կոմունիկացիաների մոնտաժում և այլն)։ 

Տրամադրման կարգն ու ժամկետը

  • Բանկի ներկայացուցիչը գնորդին նախապես տեղեկացնում է նոտարական գրասենյակում պայմանագրի կնքամն ժամկետների մասին։ 
  • Պայմանագրին պարտադիր կցվում է կառուցվող շինության հատակագիծը, ստորագրում են 3 կողմերը, վավերացնում է նոտարը։
  • Բնակարանի գնման իրավունքի պայմանագիրը տրամադրվում է անմիջապես։

Ուշադրություն

Բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում պարտադիր պետք է դիմել Կադաստրի պետական կոմիտե՝ գնման իրավունքը գրանցելու նպատակով։  

Վճարման չափն ու կարգը

Բնակարանի գնման իրավունքի ձեռքբերման պայմանագրի համար անհրաժեշտ վճարների մասին ամբողջական տեղեկատվությունը հնարավոր է ստանալ նոտարական գրասենյակում կամ բանկի ներկայացուցչի միջոցով։

Ծառայության գծով աջակցության համար՝
Հեռախոսահամար` 
(+374) 010 55-57-72
 
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ նոտարական պալատ
Այս էջը օգտակա՞ր էր