Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Բիզնես և արդյունաբերություն
Դիմել բաժանման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար՝ նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը
Բաժանման ճանապարհով վերակազմակերպմամբ պայմանավորված իրավաբանական անձանց պետական գրանցման համար փաստաթղթերի և տեղեկությունների հավաքագրումն ու կազմումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
200,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 աշխատանքային օր
Պահանջվող փաստաթղթերը
Փաստաթղթերի կազմման համար անհրաժեշտ է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել՝
- դիմում, որը պետք է ներառի անհրաժեշտ տեղեկություններ միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման փաստաթղթեր կազմելու համար ծառայության մատուցման ժամկետի և վճարի չափի մասին,
- վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Հաշվեհամար՝ 900013194049
Նպատակ՝ Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ բաժանման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմման համար
Վճարման չափ՝
- 200,000 ՀՀ դրամ՝ երկու կազմակերպությունների բաժանման դեպքում
- 80,000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում
Տրամադրման ժամկետը և կարգը
Նախքան պետական գրանցման համար դիմում ներկայացնելը՝ միացման ճանապարհով վերակազմակերպման պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի կազմումն իրականացվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝
- 2 կազմակերպությունների բաժանման դեպքում՝ 30 աշխատանքային օրվա ընթացքում,
- յուրաքանչյուր լրացուցիչ կազմակերպության դեպքում՝ ևս 15 աշխատանքային օր:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 860-ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
200,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 30 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Այս էջը օգտակա՞ր էր