Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխության համար
Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունները կատարվում են գլխավոր քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի կամ պետական մարմնի ղեկավարի դիմումի հիման վրա։
Ներկայացվող պահանջները
Դիմել կարող են՝
- պետական մարմնի գլխավոր քարտուղար (աշխատակազմի ղեկավար),
- պետական մարմնի ղեկավար,
- վերը նշված անձանց կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
դիմում, որում պետք է նշվի՝
- պետական մարմնի անվանումը,
- տեղեկություններ պետական մարմին ստեղծելու մասին իրավական ակտի վերաբերյալ,
- գտնվելու վայրի հասցեն,
- կոնտակտային տվյալներ,
- դիմողի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության (հաշվառման) վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն։
Վճարման չափը և կարգը
Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխության համար պետական տուրք չի գանձվում:
Տրամադրման ժամկետը և կարգը
Պետական մարմնի վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառված տեղեկությունների փոփոխությունն իրականացվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80