Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ֆինանսական աջակցություն միջազգային միջոցառումներին մասնակցելու համար
Ծրագիրն նպատակն է աջակցել երիտասարդներին մասնակցելու միջազգային տարբեր միջոցառումներին, ներկայացնելու իրենց փորձն ու աշխատանքները, ինչպես նաև՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ և զարգացնելու իրենց կարողությունները։
Ծրագրով ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից 30 տարեկան երիտասարդները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար՝
- ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր,
- միջազգային գիտաժողովներ, գիտական ֆորում, կոնֆերանսներ, գիտական համաժողովներ, գիտական նստաշրջաններ,
- միջազգային գիտատեխնիկական մրցույթներ,
- միջազգային մշակութային մրցույթներ, փառատոներ, ցուցահանդեսներ,
- միջազգային ինտելեկտուալ մրցույթներ, այդ թվում՝ օլիմպիադաներ,
- միջազգային ստարտափ ծրագրեր:
Դիմելու պայմանները
Փոխհատուցում ստանալու համար մեկնելուց առնվազն 14 աշխատանքային օր առաջ անհրաժեշտ է գրավոր դիմել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն (ԿԳՄՍՆ), ներկայացնել դիմում-հայտ և անհրաժեշտ փաստաթղթեր։
Պահանջվող փաստաթղթերը
Փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
- դիմում-հայտ,
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
- միջոցառմանը մասնակցելու պաշտոնական հրավեր,
- հրավերի հայերեն թարգմանությունը՝ հաստատված ՀՀ արդարադատության նախարարության կողմից որակավորում ստացած թարգմանչի կողմից։
Օգտակար հղումներ
ՀՀ ԿԳՄՍՆ Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչություն, հեռախոսահամար՝ (374 10) 59-96-42:
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43