ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Կրթություն

Ստանալ դասագրքերի վարձավճարների փոխհատուցում

Ծրագրի շրջանակներում հատուցվում է սոցիալապես անապահով և սոցիալական աջակցություն ստացող ՀՀ սահմանամերձ համայնքների ընտանիքների երեխաների դասագրքերի արժեքը։ 

Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ

Դիմելու համար անհրաժեշտ է

Դասագրքերի արժեքի փոխհատուցման համար պետք է դիմել այն դպրոց, որտեղ հաճախում են երեխաները։

Տվյալ ուսումնական հաստատության՝ սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտների ցանկը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում և հաստատվում է տնօրենի կողմից:

Ծրագրի մասին

Հանրակրթական դպրոցների անապահով ընտանիքների աշակերտների դասագրքերի գումարներն ամբողջությամբ փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեի կողմից։

Դասագրքերի գումարների փոխհատուցման չափը, ըստ յուրաքանչյուր դասագրքի, ամեն ուսումնական տարվա համար սահմանվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով։ 

Ներկայացվող պահանջները

Դասագրքերի վճարների փոխհատուցման կարող են դիմել անապահով ընտանիքների համակարգում հաշվառված կամ պետության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված ընտանիքների սովորողները: 


Պահանջվող փաստաթղթերը

Դասագրքերի վճարների փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառման և սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված լինելու մասին փաստաթղթեր: 

 

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ Կառավարության՝ 2017 թվականի հոկտեմբերի 26-ի N 1352-Ն որոշում։
  • ՀՀ Կառավարության՝ 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշում։

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis-ում։

Օգտակար հղումներ

ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության վարչություն, հեռախոսահամար՝ (374 10) 59-96-19:

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր