ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց

Ստանալ ցերեկային խնամքի ծառայություններ երեխաների համար

Ծրագրի շրջանակներում իրականացվում է 0-ից 18 տարեկան երեխաների ցերեկային խնամքի ծառայություններ՝ ապահովելով երեխաների սոցիալ-հոգեբանական և կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։

Ծրագրի մասին

Ծրագրի շրջանակներում շահառուները կարող են անվճար օգտվել լոգոպեդի, հոգեբանի և մի շարք այլ ծառայություններից։ 

Դրանք ներառում են՝

  • երեխաների սոցիալ-հոգեբանական  կարողությունների և կյանքի հիմնական հմտությունների զարգացում,
  • խոսքային խնդիրների հաղթահարմանն ուղղված ծառայություններ,
  • արտթերապիա,
  • անձի զարգացում,
  • սոցիալական աշխատանք ընտանիքի հետ՝ շահագրգիռ  կողմերի ներգրավմամբ՝  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքների՝ այդ թվում ընտանիքում ապրելու իրավունքի իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծման նպատակով,
  • առողջապահական, սոցիալական և կրթական հարցերի շուրջ իրավաբանական խորհրդատեղեկատվական և ուղղորդման  ծառայություններ,
  • ցերեկային կենտրոն հաճախող երեխաներին սննդային փաթեթի տրամադրում,
  • առնվազն մեկ շահառուի անձնական օգնականի ծառայության տրամադրում՝ ելնելով տվյալ երեխայի կարիքներից և այլն։

Ծառայությունները մատուցվում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացի լինելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • անձնագիր կամ նույնականացման քարտ, մինչև 16 տարեկան երեխաների դեպքում ծննդյան վկայականը,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։


ՀՀ-ում
 բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել․

  • ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը՝ տրված բժշկական հաստատության կողմից,
  • ֆունկցիոնալության գնահատման որոշումը հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Ծառայության տրամադրման ժամկետը և կարգը անհրաժեշտ է ճշտել այն հասարակական կազմակերպության հետ, որտեղ ուղղորդվել է դիմողը միասնական սոցիալական ծառայության կենտրոնի կողմից։
  • Երեխաների ցերեկային խնամքի ծառայությունները տրամադրվում են շաբաթական 5 օր՝ երկուշաբթիից ուրբաթ։

Հղում օրենսդրությանը

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00

Հեռախոսահամար`
(+374) 010 56-53-83

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00-18:00

Հեռախոսահամար`

(+374) 010 56-53-83

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր