Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների աջակցություն
Ծրագրով բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տրամադրվում է հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ կատարելու հնարավորություն։
Հատուկ ու դժվարամատչելի են համարվում այն բժշկական հետազոտությունները, որոնք Հայաստանում տարածքային առումով հասանելի չեն և ընդգրկված չեն պոլիկլինիկաներում ամբողջ ՀՀ բնակչության համար անվճար կատարվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների փաթեթում։
Ներկայացվող պահանջները
-
պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին խմբերի ցանկում ընդգրկված անձինք (բացառություն են զորակոչային, 27 տարեկանից բարձր և զինվորական ծառայություն չանցած, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների և զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք),
-
ցանկում չընդգրկված չարորակ նորագոյացություններով և տուբերկուլոզ ախտորոշում ունեցող բոլոր պացիենտները,
-
ցանկում չընդգրկված այն անձինք, որոնք ունեն պոլիկլինիկական բժշկական օգնություն տրամադրող կազմակերպություններում մշտական գործող ուղեգրող հանձնաժողովների կողմից տրամադրված ուղեգիր։
Պահանջվող փաստաթղթերը
Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների աջակցություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- անձը հաստատող փաստաթուղթ,
- թղթային կամ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա ուղեգիրը,
- սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ և դրա պատճենը,
- չարորակ նորագոյացություններ ախտորոշում ունեցող անձինք` «Չարորակ նորագոյացություն» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված ուռուցքաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,
- տուբերկուլոզ ախտորոշում ունեցող անձինք` «տուբերկուլոզ» ախտորոշումը հաստատող տեղեկանք` տրված տուբերկուլոզային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար լիցենզավորված կազմակերպության կողմից,
- վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում՝ տեղեկանք կամ քաղվածք հղիի հսկողության քարտից` տրված հղիի նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից:
Տրամադրման ժամկետը և կարգը
Աջակցության տրամադրման ժամկետները և կարգը սահմանվում են տեղամասային պոլիկլինիկաների կամ բժշկական հաստատությունների կողմից։
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի N 318-ն որոշում
- ՀՀ առողջապահության նախարարի՝ 2013 թվականի մարտի 20-ի N 53-Ն հրաման
Օրենսդրական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003
Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 80-80-03
Թեժ գիծ՝
8003