ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Մշակույթ և սպորտ

Ստանալ մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր

Մշակութային արժեքների պահպանության գործակալությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրում է մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագիր դրանք մշտական կամ ժամանակավոր հիմունքներով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանը հատելու նպատակով:

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Ծառայության արժեքը
5,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 15 աշխատանքային օր
Մշակութային արժեք կամ մշակութային նշանակության առարկա արտահանելու համար հայտատուն կամ նրա լիազորած անձը դիմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության մշակութային արժեքների հայտարարագրման և վկայագրման բաժին արտահանման կամ ժամանակավոր արտահանման թույլտվություն ստանալու համար` գործակալության պետի անունով ներկայացնելով հայտ։ 

Պահանջվող փաստաթղթերը

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
  • հայտ,
  • անձնագրի պատճե,
  • մշակութային արժեքի 3 օրինակ լուսանկար,
  • մշակութային արժեքի փորձագիտական եզրակացություն (բնօրինակը և պատճենը),
  • պետական տուրքի վճարված անդորրագիր։


Պետական պահոցների կողմից ժամանակավոր արտահանում ձևակերպելիս անհրաժեշտ է ներկայացնել նաև՝

  • նախարարի հրամանը,
  • հրավիրող կողմի հետ կնքված պայմանագիրը,
  • ապահովագրությունը։

Վճարման չափը և կարգը

Վկայագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 5,000 դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանականերից մեկով՝

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 900005016192 հաշվեհամարին՝  նպատակ դաշտում նշելով՝ «Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
 

Տրամադրման ժամկետը և կարգը

Մշակութային արժեքների արտահանման վկայագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2011 թվականի սեպտեմբերի 15-ի N 1471-Ն որոշում
  • ՀՀ կառավարության՝ 2005 թվականի հունիսի 23-ի N 981-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

(+374) 010 59-96-00

Ծառայության գծով աջակցության համար՝

(+374) 010 52-73-43

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր