ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Առողջապահություն

Ստանալ թմրաբանական բժշկական օգնություն

Այս ծրագրով պետության կողմից երաշխավորված անվճար և այլ պայմաններով տրամադրվող  թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակում կազմակերպվում է շարունակական (դիսպանսերային) հսկողություն։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Դիմելու տևողությունը
15-20 րոպե
Թմրաբանական բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ բժշկական հաստատությունները․

Երևանում`

 Մարզերում՝

  • «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (Շիրակի մարզ, Գյումրի,
    Ղարսի խճուղի, 2ա շենք),
  • «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲԸ (Լոռու մարզ, Վանաձոր,
    Գարեգին Նժդեհի փողոց, 57 շենք),
  • «Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ (Սյունիքի մարզ, Կապան,
    Բաղաբերդի փողոց, 48 շենք),
  • «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ (Գեղարքունիքի մարզ, Սևան,
    Կարմիր Բանակի փողոց, 68 շենք)։


Հանրապետության այն տարածաշրջաններում, որտեղ չկան համապատասխան դիսպանսերներ, ծառայությունները մատուցվում են տարածաշրջանային պոլիկլինիկաների հոգեբուժական կամ թմրաբանական կաբինետների միջոցով:

Ծրագրի մասին 

Այս ծրագրի շրջանակում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն ընդգրկում է հիվանդների անվճար դիսպանսերային հսկողության կազմակերպման հետևյալ ծավալները․ 

  • կամավոր դիսպանսերային հսկողություն,
  • հարկադիր դիսպանսերային հսկողություն,
  • կամավոր արտահիվանդանոցային պայմաններում բուժում,
  • հարկադիր արտահիվանդանոցային պայմաններում բուժում,
  • կամավոր պահպանողական բուժում,
  • հարկադիր պահպանողական բուժում,
  • կամավոր փոխարինող բուժում՝ սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում ընդգրկված անձանց, ինչպես նաև՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ-ով) պացիենտների,
  • ըստ ցուցումների` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացում,
  • դատաթմրաբանական փորձաքննության անցկացում,
  • սթափության վիճակի զննություն,
  • մարդու կենսամիջավայրում հոգեներգործուն նյութերի հայտնաբերման թունաքիմիական հետազոտություն:
     

Վճարովի պայմաններով դիսպանսերային հսկողության կազմակերպումն ու իրականացումը կարող է կատարվել ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթղթի բացակայությամբ և ընդգրկում է.

  • կամավոր փոխարինող բուժում (սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում չընդգրկված անձանց),
  • լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում և թմրաբանական հիվանդությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
  • թմրաբանական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում հաշվառման վերաբերյալ տեղեկանքի տրամադրում,
  • չճշտված ախտորոշման դեպքում` լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացում,
  • խորհրդատվություն՝ նիկոտինային կախվածություն ունեցող անձանց համար:

Անվճար և հիվանդանոցային պայմաններում թմրաբանական բժշկական օգնությունը և սպասարկումը ընդգրկում է․

  • կամավոր բուժում,
  • հարկադիր բուժում,
  • դատաբժշկական փորձաքննություն,
  • զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություն,
  • թմրաբանական հետազոտություն` հիվանդանոցային պայմաններում ախտորոշումը ճշտելու նպատակով:
     

Պահանջվող փաստաթղթերը 

Պլանային կարգով պացիենտի հոսպիատալացման դեպքում անհրաժեշտ են՝

  • ՀՀ քաղաքացու անձնագիր  կամ նույնականացման քարտ,
  • հանրային ծառաությունների համարանիշ (ՀԾՀ),
  • թմրաբանական բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող բժիշկի խորհրդատվության հիման վրա ընտանեկան բժշկի կամ թերապևտի կողմից տրված ուղեգիր։


Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների հոսպիտալացման ժամանակ փաստաթղթեր ներակայացնելը պարտադիր չէ։ 

Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակից դուրս գալուց հետո բուժումը անվճար շարունակելու համար պացիենտը պետք է ներկայացնի՝

  • ՀՀ քաղաքացու անձնագիր,
  • հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ),
  • իր գրավոր համաձայնությունը։ 


Եթե անձը չի ներկայացնում ՀՀ քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր, կամավոր ամբուլատոր բուժումը և կամավոր պահպանողական բուժումն իրականացվում են վճարովի հիմունքներով և մեծահասակի ամբուլատոր բժշկական քարտում պացիենտի անուն, ազգանուն, հայրանուն, տարիք և բնակության վայր տողերը լրացվում են պացիենտի կամ կոնտակտային անձի խոսքերից՝ նրան նշելով որպես չնույնականացված պացիենտ։

Վճարման չափը և կարգը

Աջակցության ծրագրի շրջանակում գործող վճարովի ծառայությունների վճարման չափն ու կարգը կարգավորվում են բժշկական հաստատության կողմից։


Տրամադրման կարգը և ժամկետները

Անհետաձգելի բժշկական օգնություն և սպասարկում պահանջող վիճակների դեպքում պացիենտների հոսպիտալացումն իրականացվում է շուրջօրյա: Ընդ որում՝ ալկոհոլային հարբածությունը չի համարվում անհետաձգելի վիճակ։ Մնացած դեպքերում ծառայությունը մատուցվում է աշխատանքային օրերին և ժամերին։ 

 

Հղում օրենսդրությանը

ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հունվարի 27-ի N 03-Ն հրաման
Հրամանը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

Թեժ գիծ՝

8003

Տեղեկատու՝

(+374) 80-80-03

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր