ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Գրանցել հիմնադրամի կանոնադրության փոփոխությունը

Հիմնադրամի կանոնադրության փոփոխությունը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Ծառայության արժեքը
5,000-60,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
մինչև 15 աշխատանքային օր

Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝

  • անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
  • գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,

Ներկայացվող պահանջները 

Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ։ 


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմում,
  • կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին իրավասու մարմնի որոշումը,
  • կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ։ 

 

Վճարման չափը և կարգը

Հիմնադրամի կանոնադարության փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է պետական տուրք 5,000 ՀՀ դրամի չափով։

Այն հնարավոր է վճարել՝

  • Բանկային փոխանցման միջոցով,
  • Վճարային տերմինալի միջոցով,


Նպատակ՝
Հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման համար
Վճարման եղանակը՝ Անկանխիկ
Հաշվեհամար՝ 900005160727

Փոփոխությունը հնարավոր է գրանցել ավելի սեղմ ժամկետներում՝ վճարելով սահմանված գումարները՝ 

  • 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ 60,000 ՀՀ դրամ, 
  • 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ 40,000 ՀՀ դրամ, 
  • 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 30,000 ՀՀ դրամ։


Արտաբյուջետային հաշվեհամար
՝ 900013194049

Նպատակ՝ 1, 3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում հիմնադրամի փոփոխությամբ պայմանավորված պետական գրանցման կամ գրանցման գրավոր մերժման (նշելով մերժման հիմքերը) վճարովի ծառայության մատուցման համար։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

Հիմնադրամի կանոնադրության փոփոխության պետական գրանցումը կատարվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում (առանձին դեպքերում՝ 1,3 կամ 5 աշխատանքային օրվա ընթացքում)։ 
Փոփոխությունները համարվում են կատարված դրանք գործակալության կողմից գրանցամատյանում գրառելու պահից:


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 
  • ՀՀ կառավարության 02.06.2011-թ-ի թիվ 860-Ն որոշում
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր