Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Լիցենզիաներ
Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի անմիջականորեն (խաղասրահի միջոցով), խաղատան կազմակերպման լիցենզիաների վայրի փոփոխություն
Լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում լիցենզավորող մարմին պետք է ներկայացնի գործունեության իրականացման վայրի փոփոխման հայտ և դրան կից փաստաթղթեր՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի։
Եթե լիցենզավորված անձին գործունեության իրականացման լիցենզիա տալու համար օրենքով կամ լիցենզավորման կարգով գործունեության իրականացման վայրի նկատմամբ հատուկ պահանջներ են սահմանվել, ապա լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու վայրը կարող է փոփոխվել, միայն գործունեության վայրի վերաբերյալ սահմանված հատուկ պահանջները բավարարող օրենքով կամ լիցենզավորված կարգով նախատեսված փաստաթղթերի ներկայացման դեպքում:
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 օր
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝
1. Հայտ (համաձայն ՀՀ կառավարության 29.07.2004թ. 1164-Ն որոշման (այսուհետ` Որոշում) հավելվածի N5 ձևի):
2. Պահպանիչ և հակահրդեհային ազդարարման համակարգը տեղադրող պատասխանատու անձի կողմից տրված տեղեկանքը` խաղասրահի տարածքում համակարգը` դրա տեխնիկական պահանջներին համապատասխան տեղադրելու մասին
3. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), խաղասրահի, նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին)
3. Կոտայքի մարզի Ծաղկաձորի, Վայոց ձորի մարզի Ջերմուկի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքների վարչական սահմաններում խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելու դեպքում հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1229-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված հեռավորության համապատասխանության կամ խաղատունը հյուրանոցում, մոթելում կազմակերպվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի N 946-Ն որոշմամբ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխանության վերաբերյալ
4. Շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգը` 2 օրինակից, թելակարված, կնքված և հաստատված` հայտատուի կառավարման իրավասու մարմնի կողմից
5. Շահագործման համար նախատեսված խաղային սարքավորումների, խաղասեղանների ծագման սերտիֆիկատների պատճենները
6. Շահումով խաղերի մասին տվյալները` համաձայն N4 ձևի
7. Անշարժ գույքի (գործունեության իրականացման վայրի, խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման կամ անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը
Վճարման եղանակը՝
Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝
1. Շահումով խաղերի և խաղատան լիցենզիայի վերաձևակերպման՝
Ծաղկաձոր քաղաքում՝ 900005061149
Սևան քաղաքում՝ 900005061156
Ջերմուկ քաղաքում` 900005061164
Մեղրի քաղաքում` 900005061172
Այլ վայրում` 900005061180
2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի վերաձևակերպման՝ 900005162616
Սևան քաղաքում՝ 900005061156
Ջերմուկ քաղաքում` 900005061164
Մեղրի քաղաքում` 900005061172
Այլ վայրում` 900005061180
2. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի վերաձևակերպման՝ 900005162616
Նպատակ դաշտում նշելով՝
Լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման համար
Ծառայությունը ստանալու հիմքերը՝
Ուսումնասիրության արդյունքներով ներկայացված փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում
կազմվում է լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին ՀՀ ֆինանսների նախարարի համապատասխան հրաման:
Եթե նախքան լիցենզիայի
գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին համապատասխան հրամանի ընդունումը
հայտատուի կողմից վճարվել է պետական տուրքը, ապա լիցենզիայի գործունեության իրականացման
վայրի փոփոխման մասին հրամանի պատճենը` այն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում կից
գրությամբ, ուղարկվում է հայտատուին:
Լիցենզավորված
անձի կողմից նախքան լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին համապատասխան
հրամանի ընդունումը օրենքով սահմանված պետական տուրքի գումարը վճարված չլինելու դեպքում
լիազոր մարմնի որոշման ընդունումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ պատշաճ
ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին: Հայտատուի կողմից տեղեկացումը ստանալուց
հետո հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքի
գումարը չվճարելու դեպքում պատրաստվում
է լիցենզիայի գործունեության
իրականացման վայրի փոփոխման մասին հրամանը չեղյալ ճանաչելու վերաբերյալ հրաման, որը ընդունելու
օրվանից՝ եռօրյա ժամկետում գրությամբ պատշաճ ձևով առաքվում է լիցենզավորված անձին:
Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝
Լիցենզիայի գործունեության իրականացման
վայրի փոփոխման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի
որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով
պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով:
Դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված:
Ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» օրենքին և ՀՀ օրենսդրության պահանջներին:
Դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված:
Ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» օրենքին և ՀՀ օրենսդրության պահանջներին:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
10-15 րոպե
Ծառայության արժեքը
10,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
Մինչև 10 օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Այս էջը օգտակա՞ր էր