Ծառայությունից հնարավոր է օգտվել ֆիզիկապես՝ անձամբ այցելելով գրասենյակ։
ԲԵՏԱ
Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ընտանիք և երեխաներ
Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնությունը օտարերկրյա պետությունում
Օտարերկրյա պետություններում ամուսնության գրանցումն իրականացնում է տվյալ պետության հյուպատոսական հիմնարկը։
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Տրամադրման տևողությունը
մինչև 2 ամիս
Օտարերկրյա պետություններում ապրող ՀՀ քաղաքացիների քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումները իրականացնում են այդ պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկները։
Դիմելու համար անհրաժեշտ է՝
- դիմել այն պետության ՔԿԱԳ մարմին, որտեղ անհրաժեշտ է գրանցել ամուսնությունը,
- հավաքել ու ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։
Օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով՝
- իրականացնում են ամուսնության պետական գրանցումը,
- ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դիմումներով եզրակացություններ են կազմում ՀՀ տարածքում կազմված ամուսնության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
- ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ են կատարում իրենց մոտ պահվող ամուսնության ակտերի գրառումներում,
- իրենց գրանցած ամուսնության ակտերի գրառումների հիման վրա տալիս են գրանցման վկայականներ, վկայականների կրկնօրինակներ և ամուսնության պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր։
Օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կազմած ամուսնության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը 30 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան արխիվ` պահպանման, իսկ 2-րդ օրինակները պահպանվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում:
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00
WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
(+374) 055 62-01-11
Ծառայությունը մատուցող՝
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Ո՞վ կարող է դիմել
ՀՀ քաղաքացիներ
Տրամադրման տևողությունը
մինչև 2 ամիս
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00
WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
(+374) 055 62-01-11
Այս էջը օգտակա՞ր էր