ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Աջակցության ծրագիր
Աջակցություն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Ստանալ ոսկու գրավադրմամբ վարկի մարման աջակցություն որպես ԼՂ-ից բռնի տեղահանված անձ

Ծրագրի շրջանակում ՀՀ Կառավարությունը ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ, որի չափը չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը։

Ծառայությունից հնարավոր է օգտվել առցանց՝ ուղարկելով նամակ ստորև նշված էլ․ փոստի հասցեին։
Ո՞վ կարող է դիմել
ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք
Դիմելու տևողությունը
3-5 րոպե

Աջակցության ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերն ուղարկել secretariat@minfin.am էլեկտրոնային փոստի հասցեին։

Ներկայացվող պահանջները

Աջակցություն կարող են ստանալ միայն ԼՂ-ից բռնի տեղահանված այն ֆիզիկական անձինք, ում պարտավորությունների չափը բոլոր բանկերում և վարկային կազմակերպություններում 2023 թվականի դեկտեմբերի 29-ի դրությամբ չի գերազանցում 2,500,000 ՀՀ դրամը

Պահանջվող փաստաթղթերը

Աջակցություն ստանալու համար էլեկտրոնային փոստին ուղարկվող դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։ Դիմումում անհրաժեշտ է նշել նաև հեռախոսահամար։

Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումի հիման վրա Ֆինանսների նախարարությունը կազմում է պարտքի ներման համաձայնագիր և դիմումում նշված կոնտակտային տվյալների միջոցով համաձայնագրի օրինակը ստանալու համար ծանուցում է ուղարկում դիմումատուին: Ծանուցման մեջ նշվում է ՀՀ ֆինանսների նախարարություն այցելելու օրն ու ժամը։
  • Ծանուցագրում նշված օրը և ժամին դիմող անձը ներկայանում է ՀՀ ֆինանսների նախարարություն, ստորագրում և ստանում է պարտքի ներման համաձայնագրի իր օրինակը:
  • ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագիրը ներկայացնում է համապատասխան բանկ կամ վարկային կազմակերպություն՝ գրավադրված ոսկին գրավից ազատելու նպատակով:
  • Այնուհետև դիմումատուն էլեկտրոնային փոստի հասցեով ծանուցում է ստանում այն մասին, որ կարող է մոտենալ այն բանկ կամ վարկային կազմակերպություն, որտեղ գրավադրել էր իր ոսկյա իրերը, և ստանալ դրանք։

Հղում օրենսդրությանը

  • ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2326-Ն որոշում

  • ՀՀ կառավարության՝ 2024 թվականի ապրիլի 4-ի N 481-Ա որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Այս ծառայությունից կարող եք օգտվել նաև այլ եղանակներով:

Այդ դեպքում կարող եք ավելի շատ կամ ավելի քիչ ժամանակ և գումար ծախսել։

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր