ԲԵՏԱ

Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:

Բիզնես և արդյունաբերություն

Ստանալ ֆիրմային անվան մեջ համայնքային խորհրդանիշների օգտագործման թույլտվություն

Ընկերության ֆիրմային անվանումը կարող է պարունակել ՀՀ բնակավայրի անվանում  (վարչատարածքային միավորի անուն), որն ընկերության անվանման մեջ օգտագործելու համար անհրաժեշտ է նախքան կազմակերպության գրանցումը ձեռք բերել համապատասխան թույլտվություն։ 

Այս ծառայությունը հասանելի է միայն ֆիզիկապես, մենք աշխատում ենք առցանց տարբերակի ստեղծման ուղղությամբ։
Ո՞վ կարող է դիմել
Իրավաբանական անձինք
Դիմելու տևողությունը
Մինչև 30 րոպե
Ծառայության արժեքը
100,000 ՀՀ դրամ
Տրամադրման տևողությունը
3 աշխատանքային օր

Ստանալու համար անհրաժեշտ է

  • վճարել նախատեսված 100,000 դրամ տուրքը (այն պետք է առցանց կամ ֆիզիկապես փոխանցել տեղական բյուջեի միասնական հաշվեհամարին և պահպանել վճարման անդորրագիրը, որի վրա պետք է պարտադիր երևա բանկի կնիքը),
  • այցելել համապատասխան մարզպետարան կամ համայնքապետարան և հայտ ներկայացնել մարզպետի կամ համայնքի ղեկավարի անունով (hամայնքի անվան դեպքում հայտում նշել նաև մարզի անունը),
  • հայտին կից ներկայացնել վճարման անդորրագիրը կամ դրա 20-նիշանոց ծածկագիրը։ 


Վճարման չափը և կարգը

ՀՀ համայնքների կամ դրանց կազմում ընդգրկված բնակավայրերի անվանումները (այդ թվում՝ Երևանը) ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվության դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին` համայնքի տարեկան բյուջեն հաստատելուց առաջ (այդ պատճառով այն կարող է ամեն տարի տարբերվել)։

Տուրքը պետք է վճարել նաև հետագայում՝ ամեն հաջորդ տարվա համար։


Տրամադրման ժամկետը և կարգը

Թույլտվությունը տրամադրվում է ընթացիկ տարվա համար՝ հայտը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Ուշադրություն
ՀՀ բնակավայրերի անունների օգտագործման համար թույլտվություն չի պահանջվի, եթե դրանք համընկնեն հիմնադրի, մասնակցի, բաժնետիրոջ, նրանց զավակների կամ ծնողների անվան հետ։ Այդ փաստը հաստատելու համար պետք է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ (օրինակ՝ ծննդյան վկայական):

Եթե իրավաբանական անձին թույլ է տրվել կիրառել որևէ բնակավայրի անվանում, հետագայում հիմնադրի, մասնակցի կամ բաժնետիրոջ փոփոխության դեպքում առանձին թույլտվություն չի պահանջվում։  

Ծառայությունը մատուցող՝
ՀՀ մարզպետարաններ և համայնքապետարաններ
Այս էջը օգտակա՞ր էր