Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ներկայացնել Երևանում շինարարական աշխատանքները սկսելու մասին տեղեկանք
Շինարարության թույլտվության հիման վրա նախատեսվող աշխատանքները սկսելուց առնվազն 3 օր առաջ կառուցապատողը պարտավոր է այդ մասին համապատասխան տեղեկանքով իրազեկել Երևանի քաղաքապետարանին:
Տեղականքը չներկայացնելու դեպքում կառուցապատման օբյեկտի համար տրված շինարարության թույլտվությունը Երևանի քաղաքապետարանի կողմից ժամանակավորապես կարող է կասեցվել։
Ստորև նշված քայլերը անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո.
- այցելել yerevan.am,
- ընտրել «Մեկ պատուհան» բաժինը,
- «Կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի դիմումներ» բաժնից ընտրել «Շինարարական աշխատանքները սկսելու մասին տեղեկանք /Ձև2-5/» ծառայությունը,
- ծանոթանալ ներկայացված փաստաթղթերի ցանկին, բեռնվող փաստաթղթին և ձևանմուշին,
- սեղմել «Ուղարկել առցանց դիմում կոճակը»,
- լրացնել տվյալները կամ անցնել «ԵսԵմ» նույնականացում,
- ընտրել դիմողի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
- լրացնել պահանջվող տվյալները, կցել անհրաժեշտ փաստաթղթերը և հանձնել դիմումը (պետք է կցել լրացված և ստորագրված դիմումը PDF, իսկ այլ կից ֆայլերը՝ PDF և JPEG ձևաչափերով, մեկ ֆայլի առավելագույն ծավալը՝ 50 MB)։
Ներկայացվող պահանջները
Շինարարական աշխատանքների սկսելու մասին տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ․
- պետական գրանցում ստացած հողատարածք կամ անշարժ գույք և դրա սեփականության իրավունքի վկայականը,
- շինարարական աշխատանքների թույլտվություն։
Անհրաժեշտ փաստաթղթերը
Առցանց դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
-
դիմողի անձը հաստատող փաստաթուղթը (իրավաբանական անձի դեպքում՝ պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճենը), իսկ որպես օրինական ներկայացուցիչ հանդես գալու դեպքում՝ նաև համապատասխան լիազորագիրը,
-
կառուցապատողի կողմից հաստատված նախագծային փաստաթղթերը,
-
փորձաքննության դրական եզրակացությունը, իսկ սահմանված դեպքերում՝ նախագծային փաստաթղթերը մշակող կապալառուի գրավոր երաշխավորագիրը։
Տրամադրման կարգը և ժամկետը
- Տեղեկանքը ներկայացնելուց հետո այն ընդունվում է ի գիտություն, և այդ մասին Երևանի քաղաքապետարանը եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է նաև ՀՀ քաղաքաշինական պետական կոմիտեին` կցելով տեղեկանքի պատճենը։
- Եթե հաստատված ընթացակարգով սահմանված ժամկետներում չի ներկայացվում տեղեկանքը, ապա դա հիմք է՝ տրված շինարարության թույլտվության գործողությունը Երևանի քաղաքապետարանի կողմից ժամանակավորապես կասեցնելու համար:
- Եթե շինարարության ընթացքում փոփոխվում են շինարարության (կամ քանդման) թույլտվության և (կամ) տեղեկանքով նախկինում ներկայացված տվյալները, ապա կառուցապատողը պարտավոր է նույն ձևաթղթով 5-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետարանի «Մեկ Պատուհան» մուտքագրել փոփոխված տեղեկատվությանը վերաբերող համապատասխան տեղեկանքը:
Հղում օրենսդրությանը
ՀՀ կառավարության՝ 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշում
Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
Աշխատանքային ժամեր
Երկ-ուրբ՝ 09:00-18:00
Շբթ, կիր՝ 09։00-17։00
Հեռախոսահամար`
1-05