Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Դիմել հուշարձանների տեղափոխման և փոփոխման համար
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը և փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:
ՀՀ-ում հուշարձանի տեղափոխումն ու փոփոխումը իրականացվում է եզրակացության հիման վրա՝ հաշվի առնելով գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը:
Հանրապետական նշանակություն ունեցող հուշարձանի փոփոխման և տեղափոխման համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարություն, իսկ տեղեկան նշանակություն ունեցող հուշարձանի տեղափոխման և փոփոխման համար՝ պետական կառավարման տարածքային մարմիններ։ Տեղական նշանակություն ունեցող հուշարձանի տեղափոխությունը և փոփոխությունը Երևան քաղաքում տեղի է ունենում քաղաքապետի թույլտվությամբ։
Ներկայացվող պահանջները
Հանրապետական և տեղական նշանակության հուշարձանների տեղափոխումը, հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխումը կարող են կատարվել միայն բացառիկ դեպքերում` ՀՀ կառավարության թույլտվությամբ, իսկ տեղական նշանակության հուշարձանների փոփոխումը` պետական կառավարման տարածքային մարմինների թույլտվությամբ:
Նախքան հուշարձանը տեղափոխելը կամ փոփոխելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրանք կատարելու ընթացքում, լիազորված մարմինը կազմակերպում է հուշարձանի գիտական ուսումնասիրման, չափագրման և լուսանկարման աշխատանքները:
Պահանջվող փաստաթղթերը
Հուշարձանների փոփոխման և տեղափոխման համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- հուշարձանի փոփոխման կամ տեղափոխման նպատակըի կամ նախատեսվող աշխատանքների անհրաժեշտության, բնույթի և ծավալի մասին տեղեկատվություն։
Դիմումին կից ներկայացվում են`
- հուշարձանի սեփականատիրոջ գրավոր համաձայնությունը,
- հուշարձանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը,
- հուշարձանի տեխնիկական վիճակի մասին ակտը, հուշարձանի փոփոխման առաջադրանքի նախագիծը, էսքիզային առաջարկի նախագիծը և բացատրագիրը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվություն տրամադրվում է միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա դիմումից հետո 19 աշխատանքային օրվա ընթացքում:
Նախատեսված աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը կատարվում են հուշարձանի տեղափոխման կամ փոփոխման թույլտվություն ստացողի հաշվին:
Հղում օրենսդրությանը
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43