Հարթակը մշակման փուլում է․ ձեր կարծիքը կօգնի մեզ բարելավել այն:
Ստանալ ուսման վճարի փոխհատուցում (միջին մասնագիտական)
Ծրագրի նպատակն է ուսման վարձավճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցում տրամադրել նախնական և միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին։
- այցելել dimord.emis.am,
- ընտրել ուսումնական հաստատությունը և նախընտրած մասնագիտությունը,
- սեղմել «Հաստատել» կոճակը,
- բացվող պատուհանում լրացնել անձնական տվյալները,
- սեղմել «Ցանկանում եմ օգտվել արտոնությունից» կոճակը,
- ընտրել առաջարկվող 4 տարբերակներից մեկը,
- սեղմել «Ուղարկել» կոճակը։
Համակարգը դիմումում նշված բջջային հեռախոսահամարին ուղարկում է ծածկագիր, որը պետք է լրացնել dimord.emis.am-ի անհատական էջ մուտք գործելու ժամանակ։
Հայտի ընդունման կամ մերժման ժամկետները
Դիմումը հաստատվում կամ մերժվում է հայտը լրացնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Ընդ որում՝ մերժման դեպքում համակարգի կողմից ուղարկված էլեկտրոնային նամակում նշվում են մերժման պատճառները։
Ովքե՞ր կարող են դիմել
Ուսման վճարի լրիվ փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․
- մնացել են առանց ծնողական խնամքի (մինչև 23 տարեկան),
- ունեն 1-ին, 2-րդ աստիճանի հաշմանդամություն,
- ունեն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության 1-ին, 2-րդ կարգ ստացած ծնողներ,
- զոհված զինծառայողի ընտանիքից են,
Ուսման վճարի մասնակի փոխհատուցման կարող են դիմել այն ուսանողները, ովքեր․
- սոցիալապես անապահով են,
- բնակվում են սահմանամերձ համայնքներում,
- մասնակցել են մարտական գործողություններին,
- ունեն 2 և ավելի անչափահաս երեխա,
- ուսանում են պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող մասնագիտություններ,
- միակողմանի ծնողազուրկ են։
Պահանջվող փաստաթղթերը
Ուսումնական վճարի մասնակի կամ լրիվ փոխհատուցման համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ։
Հղում օրենսդրությանը
ՀՀ Կառավարության՝ 2021 թվականի 4 նոյեմբերի N 1784-Ն որոշում։
Որոշումը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Օգտակար հղումներ
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարություն, Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչություն, հեռախոսահամար՝ (374 10) 59-96-23:
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43
Ծառայությունից տարբեր եղանակներով օգտվելիս կարող են տարբեր քանակությամբ ռեսուրսներ և ժամանակ պահանջվել։
(+374) 010 59-96-00
(+374) 010 52-73-43